Մարդկանց մեծ մասը, ովքեր մեկ տարի առաջ COVID-19 է տարել, հակամարմիններ ունեն: Բայց դա վերաբերում է միայն վիրուսի նախնական շտամին. իմունային պատասխանը վիրուսի նոր տարբերակներին շատ ավելի թույլ է, պարզել են Յոկոհամայի համալսարանի գիտնականները:
Medportal.ru-ի փոխանցմամբ՝ վերոնշյալ մասնագետներն ուսումնասիրել են հակամարմինների առկայությունն անցած տարվա փետրվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում SARS-Cov-2-ի նախնական տարբերակով վարակված 250 հիվանդի մոտ: Պաթոգենի սկզբնական տարբերակի IgG հակամարմինները չեզոքացնելու համար միջինում պահպանվել է մարդկանց 98 տոկոսի մոտ` 6 ամիս անց, եւ 97 տոկոսի մոտ` մեկ տարի անց:
Ընդ որում, COVID-19-ի միջին կամ ծանր ընթացք անցած հիվանդների մոտ իմունային պատասխանը պահպանվել է 100 տոկոսով:
Սակայն իմունիտետը, ինչպես պարզվել է, չի պահպանվում վիրուսի բոլոր տարբերակների նկատմամբ: Միջին ցուցանիշը 90 տոկոս է կազմել ինչպես վեց ամիս անց, այնպես էլ մեկ տարի անց: Այդպես, SARS-Cov-2-ի «բրիտանական շտամով» տառապող հիվանդների մոտ հակամարմինները մնացել են վեց ամիս 85 տոկոսի դեպքում, իսկ 79 տոկոսի դեպքում` 12 ամիս:
Հետազոտողները նաեւ նշել են, որ երբ հակամարմինների մակարդակն աստիճանաբար նվազում է, այդ թվում` SARS-CoV-2 տարբեր տարբերակներով վարակվելուց հետո, բոլոր հիվանդներին տարեկան պատվաստում է անհրաժեշտ, ինչը կամրապնդի իմունային պատասխանը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր