• Latest news

Բարձրացնո՞ւմ է արդյոք կաթի կանոնավոր օգտագործումը խոլեստերինի մակարդակը

26 մայիսի, 2021  15:29

Կաթնամթերքի կանոնավոր օգտագործումը չի բարձրացնում խոլեստերինի մակարդակը: Ավելին, նույնիսկ նվազեցնում է որոշակի հիվանդությունների զարգացման ռիսկը: Այս թեմայով ամենամեծ ուսումնասիրության ընթացքում այսպիսի եզրակացության են հանգել University of Reading-ի գիտնականները:

Medportal.ru-ը հաղորդում է, որ մասնագետները վերլուծել են երեք խոշոր բնակչության ուսումնասիրություններ, կիրառել են գենետիկ մոտեցում (մենդելյան պատահականացման մեթոդ) կաթի սպառման հարցում՝ ուսումնասիրելով լակտազայի գենի փոփոխությունը, որը կապված է կաթնաշաքարի (լակտոզա) մարսողության հետ:

Ընդհանուր առմամբ, գիտնականները վերլուծել են Մեծ Բրիտանիայի ավելի քան 1,9 միլիոն մարդու առողջության եւ սննդային սովորությունների վերաբերյալ տվյալները: Արդյունքները ցույց են տվել, որ լակտազայի գենետիկ փոփոխությամբ մարդկանց մոտ 2-րդ տիպի շաքարախտի զարգացման հավանականությունը միջինը 11%-ով ավելի քիչ է: Ընդհանուր առմամբ, գիտնականները չեն գտել որեւէ ապացույց այն բանի, որ կաթի կանոնավոր օգտագործումը կարող է կապված լինել այս հիվանդության ռիսկի ավելացման հետ:

Պարզվել է նաեւ, որ կաթի սիրահարներն ունեն ինչպես «լավ», այնպես էլ «վատ» խոլեստերինի ավելի ցածր մակարդակ, եւ նրանց սրտի իշեմիկ հիվանդության ռիսկը քիչ է 14%-ով՝ համեմատած նրանց հետ, ովքեր չեն օգտագործում կաթնամթերք: Միեւնույն ժամանակ, նրանց մարմնի զանգվածի ինդեքսը միջինում ավելի բարձր է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել