• Latest news

Կորոնավիրուսը կարող է վնասել ատամները. մասնագետ

26 մայիսի, 2021  19:26

Տարբեր հիվանդությունների, այդ թվում` կորոնավիրուսային վարակի զարգացման ֆոնին, մարդու մոտ թքի արտադրությունը նվազում է, ինչը բացասաբար է ազդում ատամների առողջության վրա՝ արագացնելով դրանց փչացման պրոցեսը: Նման կարծիք է հայտնել Սեչենովի անվան Մոսկվայի առաջին բժշկական համալսարանի Բորովսկու անվան ստոմատոլոգիայի ինստիտուտի տնօրեն Իրինա Մեկեեւան:

«Նախ, մարմնի բարձր ջերմաստիճան ունեցող հիվանդը չի կարող պարտաճանաչ կերպով մաքրել ատամները: Երկրորդ` նրա թքի հատկությունները փոխվում են: Բազմաթիվ վարակիչ հիվանդություններ, այդ թվում` COVID-19-ը, ազդում են թքագեղձերի աշխատանքի վրա: Թուք ավելի քիչ է արտադրվում, իսկ երբ թուքը քիչ է կամ դրա մածուցիկությունը խանգարվում է, ապա այդ թքով ատամների մակերեսը մաքրելու որակը վատթարանում է:

Արդյունքում, էմալի մեջ թույլ հանքայնացման գոտիներ կառաջանան, իսկ ապա այդ տեղում կարող է կարիես առաջանալ»,- ասել է Մակեեւան:

Ըստ «Մոսկվա» քաղաքային լրատվական գործակալության` այդքան կարճ ժամանակահատվածում, ըստ փորձագետի, ատամները դժվար թե փչանան, բայց բորբոքում կարող է լինել, հատկապես, եթե մարդը մեկ շաբաթ նորմալ չի լվանում ատամները:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել