• Latest news

Մի սպիտակուցի անջատումը կարող է օգնել կանխել սրտի անբավարարությունը. հետազոտություն

31 մայիսի, 2021  15:22

Սրտի մկաններում MARK4 սպիտակուցի անջատումը կարող է կանխել սրտի անբավարարությունը սրտի կաթված ստացած մարդկանց մոտ: Նման եզրակացության են հանգել Քեմբրիջի համալսարանի մասնագետները:

Ըստ Medical Express-ի՝ հետազոտության ընթացքում վերոնշյալ մասնագետները պարզել են, որ սրտի կաթվածից հետո սովորաբար MARK4-ի մակարդակը մկների սրտի մկաններում բարձրանում է: Երբ գիտնականները համեմատել են սրտի մեջ MARK4-ով եւ առանց դրա մկներին, պարզվել է, որ առանց սպիտակուցի սրտերը 57 տոկոսով ավելի լավ են մղում արյուն: Այս ազդեցությունն արտահայտվել է սրտի կաթվածից 24 ժամ անց եւ պահպանվել է չորս շաբաթվա ընթացքում:

Վերլուծությունը ցույց է տվել, որ MARK4-ը կարգավորում է սրտամկանի բջջի մեջ գտնվող միկրոխողովակների կառուցվածքային ցանցը: Այս ցանցը միացված է մի տարրի, որը հանգեցնում է սրտի մկանների բջիջների կծկմանը եւ թուլացմանը: Երբ սրտի կաթվածից հետո MARK4-ի մակարդակը բարձրացվել է, միկրոխողովակներն ամուր խարսխված են եղել կծկվող ապարատին՝ ավելի մեծ դիմադրություն առաջացնելով եւ խանգարելով համակարգի բնականոն գործունեությանը:

MARK4-ի մակարդակի իջնելու դեպքում միկրոխողովակները թույլ են ամրացվել, ինչը հեշտացրել է սրտի կծկումն ու թուլացումը: Սրտի կաթվածից հետո առանց MARK4-ի մկների սրտամկանի բջիջներում կծկման արագությունը ավելացել է 42 տոկոսով, իսկ թուլացմանարագությունը՝ 47 տոկոսով, այն բջիջների համեմատ, որոնցում առկա էր MARK4 սպիտակուցը: Գիտնականների խոսքով՝ առանց սպիտակուցի բջիջները նման էին սրտամկանի առողջ բջիջներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել