• Latest news

Ի՞նչ ախտանիշներից կարելի է վաղ փուլում աղիների քաղցկեղ կասկածել

10 հունիսի, 2021  21:24

Վաղ փուլերում հաստ աղիքի քաղցկեղը հազվադեպ է հատուկ ախտանիշներ ունենում: Պացիենտը կարող է ընդհանրապես բողոք չունենալ, ինչպես նշում է ուռուցքաբան, բժշկական գիտությունների թեկնածու Դանիել Մարգարյանը (Ռուսաստան):

АиФ.ru-ի հետ զրույցում նա նշել է, որ նախքան ախտորոշում կատարելը, մարդը պետք է ուշադրություն դարձնի որովայնում տհաճ զգացողություններին, դուրս գնալու խանգարմանը, ինչպես նաեւ ուղիղ աղիքից տարբեր ոչ տիպիկ արտադրություններին։

«Արյան երկարատեւ կորուստը, որն աննկատ է մնում, կարող է հանգեցնել երկաթի պակասի եւ անեմիայի, ինչպես նաեւ հոգնածության, շնչարգելության եւ մաշկի գունատության»,- ասել է Մարգարյանը:

Որպես աղիքային քաղցկեղի հիմնական ախտանիշներ՝ բժիշկը նշում է՝

  • Աղիքներից արյան արտադրությունը` անկախ արյան հաճախությունից եւ գույնից
  • Քրոնիկ լուծի կամ փորկապության առաջացումը կամ սրացումը
  • Փորացավը
  • Կղանքի ձեւի փոփոխությունը
  • Անեմիայի զարգացումը:

Մասնագետի խոսքով՝ ուռուցքային հիվանդությունը կարելի է որոշել նաեւ բնակչության ռիսկային խմբերի սքրինինգային ուսումնասիրությունների անցկացման գործընթացում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել