• Latest news

Ի՞նչ վտանգավոր հիվանդության մասին կարող է վկայել քթից արյունահոսությունը

20 հունիսի, 2021  11:40

Քթից արյունահոսությունը կարող է լինել լյարդի վտանգավոր վիճակի առավել նկատելի վաղ նշաններից մեկը, որի դեպքում այս օրգանում ճարպի մեծ քանակություն է կուտակվում:

Լյարդի ճարպակալումը կարող է զարգանալ մի շարք պատճառներով, որոնց թվում է ալկոհոլի չարաշահումը: Բանն այն է, որ հենց լյարդում են կուտակվում ալկոհոլի քայքայումից հետո մնացած վնասակար նյութերը, եւ դրանք կարող են վնասել լյարդի բջիջները, որի պատճառով այն ավելի հեշտությամբ է բորբոքվում, ավելի վատ է գործում եւ լավ չի կատարում իր գործառույթները: Այս ամենի հետեւանքով ավելի շատ ճարպ է նստում լյարդում:

Սինայի լեռան բժշկական կենտրոնի մասնագետները հիշեցնում են, որ լյարդի հետ կապված խնդիրների ախտանիշները տարբերվում են՝ կախված հիվանդության ծանրությունից, եւ կարող են վատթարանալ խմելու ժամանակահատվածից հետո: Խնդրի նշանները կարող են լինել քթից կամ լնդերից «անոմալ արյունահոսությունները»:

Լյարդի երկարատեւ ճարպակալումը, որը խորանում է վատ սովորությունների պատճառով, կարող է զարգանալ՝ վերածվելով կյանքին սպառնացող պաթոլոգիական վիճակների, ներառյալ՝ հեպաթոզը, ֆիբրոզը, ցիռոզը եւ քաղցկեղը: Երբ այս վերափոխման հետեւանքով օրգանի հյուսվածքը սպիանում եւ կոշտանում է, լյարդի միջոցով արյան հոսքը կարող է վերաբաշխվել՝ առաջացնելով կերակրափողի երակների գերբեռնվածություն: Արդյունքում դրանք ենթարկվում են վարիկոզի՝ դառնում են լայնացած եւ ոլորուն, բարակած պատերով: Տարբեր հանգամանքները (օրինակ՝ ֆիզիկական վարժություններ, արյան բարձր ճնշում, փսխում) կարող են վնասել այս վարիկոզ երակները հետագա արյունահոսությամբ: Այդ դեպքում արյուն կարելի է նկատել քթից կամ բերանից արտադրություններում, բացի այդ, կղանքի մեջ (դառնում է կպրանման):

ԱՄՆ Բժշկական ազգային գրադարանի կողմից հրապարակված ուսումնասիրության համաձայն, երակների վարիկոզ լայնացման հետեւանքով արյունահոսությունը ցիռոզի կյանքին սպառնացող բարդություն է, որը կարող է երկարատեւ կամ դժվար բուժելի լինել: Լյարդի ախտահարմամբ պացիենտները արյան մեծ քանակի կորուստները վատ են տանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել