• Latest news

5 մթերքներ, որոնք օգտակար են սրտանոթային համակարգի համար

26 հունիսի, 2021  10:44

Որոշ մթերքներ օգնում են բարելավել սրտանոթային համակարգի աշխատանքը: Դրանցից են.

Նարինջ

Նարինջը պարունակում է վիտամին C, մանրաթել, կալիում, պեկտին եւ սննդարար նյութեր: Համարվում է, որ նարինջ ուտելը օգնում է ազատվել ավելորդ խոլեստերինից եւ կարգավորել արյան ճնշումը:

Լոլիկ

Լոլիկները պարունակում են լիկոպին, որը պաշտպանում է բջիջները վնասվելուց, ինչպես նաեւ այլ հակաօքսիդանտներ, A եւ C վիտամիններ, ֆոլաթթու եւ բետա-կարոտին: Լիկոպինը նաեւ օգնում է իջեցնել խոլեստերինը եւ սրտի նոպայի ռիսկը՝ կարգավորելով արյան ճնշումը:

Կաղամբ

Կաղամբը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, հակաօքսիդանտներով եւ մանրաթելերով, ինչը նույնպես շատ օգտակար է սրտանոթային համակարգի համար:

Արմավ

Արմավը, ինչպես եւ լոլիկը, օգնում է նվազեցնել սրտի նոպայի ռիսկը, ինչպես նաեւ պաշտպանում է աթերոսկլերոզից եւ կարգավորում արյան գլյուկոզի մակարդակը:

Նուշ

Վերջապես, նուշը ուժեղացնում է ուղեղի ճանաչողական գործառույթները եւ հիշողությունը: Այն նաեւ նվազեցնում է շաքարախտի եւ անոթային հիվանդությունների ռիսկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել