• Latest news

Զգուշության ի՞նչ միջոցներ պետք է պահպանեն կորոնավիրուսի դեմ պատվաստվածները

21 հուլիսի, 2021  19:26

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժնից հետո լիարժեք իմունիտետ դեռ չի ձեւավորվում, դրա համար պետք է միջոցներ ձեռնարկել COVID-19-ով չհիվանդանալու համար։ Այս մասին տեղեկացրել է վարակաբան Անդրեյ Պոզդնյակովը (Ռուսաստան)։

«Ամենակարեւորն այն է, որ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինն ստանալուց առաջ կտրականապես խորհուրդ չի տրվում հիվանդանալ COVID-19-ով։ Իմունային համակարգը, ստանալով հակագենային բեռնվածության առաջին բաժինը, սկսում է լիարժեք պատասխան տալ պաշտպանության հաջորդ փուլի համար՝ հակամարմիններ, հիշողության բջիջներ եւ այլն»,- ասել է Պոզդնյակովը ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրույցում։

Եթե օրգանիզմը պատվաստումից հետո ստանում է «կենդանի վիրուսի» չափաբաժին, պատասխանը կարող է անկանխատեսելի լինել, ինչպես բավական թույլ, շնչուղիների սովորական սուր վարակման նման, այնպես էլ ծանր՝ բազմահամակարգային ախտահարմամբ։ Դրանից խուսափելու համար, մասնագետի խոսքով, անհրաժեշտ է հետեւել հակահամաճարակաբաական բոլոր միջոցներին։ Իմունիտետը վիրուսի դեմ սովորաբար ձեւավորվում է պատվաստանյութի առաջին չափաբաժնի ներարկումից հետո երրորդ շաբաթում, երբ պետք է ներարկել երկրորդ չափաբաժինը։

Պատվաստումից հետո առաջին երկու-երեք օրում նաեւ խորհուրդ չի տրվում չափազանց ծանրաբեռնվել։

Պոզդնյակովը նաեւ նշել է, որ եթե կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո հակամարմիններ չեն ստեղծվել, դա չի նշանակում, թե պաշտպանություն չկա։ Նրա խոսքով, եթե 1 մլն մարդու ներարկեն 95 տոկոս արդյունավետությամբ պատվաստանյութ, ապա մոտավորապես 50 000-ի մոտ պատվաստումն անարդյունավետ կլինի։

«Ինչո՞ւ կարող է այդպես պատահել։ Կարող են լինել իմունային համակարգի առանձնահատկություններ, որոնց պատճառով կոնկրետ օրգանիզմն արձագանքում է պատվաստմանը ոչ այնպես, ինչպես մեծամասնությունը։ Ընդ որում՝ «ոչ այնպես»-ը նույնը չէ, ինչ «օրգանիզմը կմնա առաց պաշտպանության»-ը։ Միանգամայն հնարավոր է, որ պոպուլյացիայի ոչ մեծ մասի իմունային պատասխանը արձագանքում է պատվաստանյութին Т-բջջային օղակի գերազանցմամբ։ Նման պացիենտների մոտ հակամարմիններն առաջանում են ոչ մեծ քանակությամբ եւ կարող են չպարզվել ստանդարտ մեթոդներով, փոխարենը Т-բջջային պատասխանը կլինի արտահայտված»,- ասել է մասնագետը։

«Ի՞նչ պետք է անի մարդը, որը հայտնվել է փոքրամասնությունում։ Ամենահավանական պատասխանն այսօրվա դրությամբ՝ ընդունել այլ պատվաստանյութ որոշ ժամանակ անց, ոչ շուտ, քան «անարդյունավետ» կուրսի ավարտից հետո երեք ամիս անց։ Արդյունավետությունը գնահատելը նույնպես ցանկալի է ոչ մեկ անգամ՝ առաջին բացասական արդյունքի դեպքում»,- ավելացրել է բժիշկը՝ խորհուրդ տալով ընտրել ճիշտ թեստեր պատվաստանյութի արդյունավետության գնահատման համար, այնպիսիները, որոնք որոշում են IgG դասի հակամարմինները կորոնավիրուսի S-սպիտակուցի կամ RBD S-սպիտակուցի հանդեպ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է