• Latest news

Մարդկանց մեծամասնության մոտ սուրճից սրտի ռիթմի խանգարում տեղի չի ունենում. հետազոտություն

22 հուլիսի, 2021  13:48

Սուրճից հրաժարվելը կարող է անարդյունավետ միջոց լինել առիթմիայի կանխարգելման համար. մարդկանց մեծամասնության մոտ սուրճը չի խախտում սրտի ռիթմը, ինչպես հաղորդվում է JAMA Internal Medicine ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները ուսումնասիրություն են անցկացրել՝ պարզելու սուրճի եւ առիթմիայի զարգացման ռիսկի հավանական կապը: Նրանց խոսքով՝ սուրճը բավականին օգտակար ազդեցություն ունի (քաղցկեղի, շաքարային դիաբետի առաջացման ռիսկի նվազում, հակաբորբոքային ազդեցություն):

Հետազոտության համար գիտնականները վերլուծել են ավելի քան 386.000 մարդու տվյալներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը հավաքել է բրիտանական Բիոբանկը: Հետազոտության 4-5 տարիների ընթացքում մոտ 17.000 մասնակցի մոտ է առիթմիա զարգացել: Բոլոր մասնակիցները պատմել են, թե որքան հաճախ են սուրճ խմում:

Գիտնականները կապ չեն գտել մասնակիցների մոտ սուրճի ընդունման եւ առիթմիայի ռիսկի միջեւ: Ավելին, ուսումնասիրությունը պարզել է, որ սուրճի ամենօրյա օգտագործումը կապված է առիթմիայի ռիսկի 3 տոկոսով նվազման հետ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել