• Latest news

Քաղցկեղը կարող է 45 տարեկանից ցածր հիվանդների մոտ COVID-19-ից մահացության ռիսկի հիմնական գործոնը լինել. ուսումնասիրություն

23 հուլիսի, 2021  23:34

Քաղցկեղը կարող է 45 տարեկանից ցածր հիվանդների մոտ COVID-19-ից մահացության ռիսկի հիմնական գործոնը լինել: Նման եզրակացություն են արել ամերիկյան Մեյո կլինիկայի գիտնականները:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ ուսումնասիրության ընթացքում գիտնականները վերլուծել են ավելի քան 9.800 հիվանդների բժշկական քարտերը, որոնք 2020 թվականի մարտից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հոսպիտալացվել են կորոնավիրուսային վարակով: Գիտնականները համադրել են հիվանդների մահացության եւ քրոնիկ հիվանդությունների մասին տվյալները, որոնք ախտորոշվել են մինչեւ վարակվելը:

Գիտնականները հայտնաբերել են 36 տարբեր վիճակներ, որոնք առավելապես կապված են COVID-19-ի բարդությունների եւ մահացության հետ: 45 տարեկանից ցածր հիվանդների մոտ հիմնականում առկա են եղել ուռուցքաբանական հիվանդությունները. նման հիվանդների մոտ մահանալու հավանականությունը ավելի քան երեք անգամ մեծ է եղել: Քրոնիկ նյարդաբանական խանգարումները, սրտի իշեմիկ հիվանդությունը, հեմատոլոգիական եւ էնդոկրին հիվանդությունները նույնպես զգալիորեն վատթարացնում են վերականգնման հնարավորությունը:

Հատկանշական է, որ ուռուցքաբանական հիվանդությունների եւ մահացության բարձր ռիսկի միջեւ կապը հայտնաբերվել է միայն երիտասարդ հիվանդների մոտ. տարեցների մոտ այն շատ ավելի թույլ է եղել:

Գիտնականները նկատել են նաեւ, որ COVID-19-ը մեծ վտանգ է ներկայացնում հոգեկան հիվանդություններ՝ ներառյալ շիզոֆրենիա եւ զարգացման խանգարումներ ունեցող անձանց համար: Հետազոտությունը հաստատել է նաեւ մահացության եւ ռասայի կամ էթնիկ խմբի միջեւ կապը. կորոնավիրուսային վարակից մահացության ամենաբարձր ռիսկը հայտնաբերվել է ասիացիների մոտ, չնայած այս խումբը փոքր էր՝ ընդամենը 4.1 տոկոս: Երկրորդ տեղում սեւամորթներն են, երրորդ տեղում՝ լատինաամերիկացիները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել