• Latest news

Հայ բժիշկները 10 կիլոգրամանոց միոմա են հեռացրել (ֆոտո)

31 օգոստոսի, 2021  17:08

Օրեր առաջ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԿ էր դիմել 53 տարեկան կին՝ որովայնի ցավերով, արյունահոսությամբ, այս ամենի արդյունքում նաեւ հեմոգլոբինի ցածր ցուցանիշի առկայությամբ։

Առանց հատուկ զննության՝ կնոջ որովայնը մոտավորապես 28 շաբաթական հղի կնոջ որովայնի չափերն ուներ․ ախտորոշվել է արգանդի միոմա:

Ստեղծված իրավիճակում, ժամանակ չկորցնելու եւ ռիսկերը գնահատելու անհրաժեշտությամբ կատարվել է արյան փոխներարկում, այնուհետև վիրահատություն՝ արգանդի էքստիրպացիա՝ հավելումներով։ Հեռացված միոման կշռել է մոտ 10 կգ։

Վիրահատությունն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Բուժայցելուի վիճակը բժիշկների կողմից գնահատվում է բավարար։

Միջամտությունն իրականացվել է «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԿ-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ, բգթ Աշոտ Սարգսյանի և ասիստենտներ՝ մանկաբարձ-գինեկոլոգ Արամ Սարգսյանի եւ մանկաբարձ-գինեկոլոգ Նիկոլայ Շահբազյանի կողմից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է