• Latest news

Կրծքի կաթը օգտակար է անհաս երեխաների սրտի համար․ հետազոտություն

3 սեպտեմբերի, 2021  09:52

Կրծքի կաթը դրական է ազդում անհաս երեխաների սրտանոթային համակարգի եւ սրտանոթային զարգացման վրա: Այսպիսի եզրակացության են եկել Իռլանդիայի վիրաբույժների թագավորական կոլեգիայի բժշկական համալսարանի մասնագետները:

Հետազոտությունը, որը հրապարակվել է JAMA Network Open ամսագրում, ներառել է 80 թերհաս երեխաների տվյալները: Սա իր տեսակի մեջ առաջին հետազոտությունն է, եւ այն ցույց է տվել, որ թերհաս երեխաները, որոնք ակտիվորեն կրծքի կաթ են օգտագործել, մեկ տարեկանում սրտի ավելի լավ գործառույթ են ունեցել: Նրանց նույնիսկ հաջողվել է մոտենալ ժամանակին ծնված երեխաների առողջական ցուցանիշներին:

Համարվում է, որ թերհաս ծնված թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները սրտանոթային հիվանդությունների, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդության, սրտային անբավարարության, համակարգային եւ թոքային հիպերտոնիայի ռիսկի են ենթարկված: Նրանց մոտ բարձր է նաեւ սրտանոթային հիվանդություններից մահվան հավանականությունը:

Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ ծննդաբերությունից հետո առաջին ամիսներին բացառապես կրծքի կաթի օգտագործումը կապված է թերհաս երեխաների սրտանոթային համակարգի որոշ բնութագրերի նորմալացման հետ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել