• Latest news

Արդյո՞ք ֆիզիկական ակտիվությունն օգտակար է հղիության ընթացքում

11 սեպտեմբերի, 2021  16:43

Ֆիզիկական ակտիվությունը կարող է շատ օգտակար լինել ինչպես հղի կանանց, այնպես էլ նրանց երեխաների համար: Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հղի կանանց ակտիվությունը դրական ազդեցություն է ունենում երեխաների թոքերի աշխատանքի վրա:

Օսլոյի համալսարանի գիտնականները հետազոտել են 814 երեխաների առողջական տվյալները: Գիտնականները հղիության 18-34-րդ շաբաթներում գտնվող կանանց խնդրել են լրացնել իրենց առողջության եւ ապրելակերպի վերաբերյալ հարցաթերթիկներ: Հիմնվելով նրա վրա, թե որքան հաճախ եւ որքան երկար են նրանք մարզվել, կանանց բաժանել են խմբերի՝ շատ ակտիվ, չափավոր ակտիվ եւ ոչ ակտիվ: Այնուհետեւ գնահատվել է երեք ամսական երեխաների թոքերի գործառույթը` չափելով ներշնչման ու արտաշնչման արագությունն ու օդի ծավալը:

Թոքերի գործառույթի ցածր ցուցանիշներով 47 երեխաների մայրերից 25-ը ֆիզիկապես պակաս ակտիվ են եղել: Ակտիվ մայրերի երեխաների թոքերի գործառույթը միջինում ավելի բարձր է եղել:

Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թոքերի աշխատանքի ցածր ցուցանիշներով երեխաների մոտ 10 տարեկանում ասթմայի զարգացման ռիսկը ավելի մեծ է: Միեւնույն ժամանակ, հետազոտողները նախատեսում են հետեւել մեծ երեխաների թոքերի գործառույթի դինամիկային եւ շնչառական հիվանդությունների զարգացման վրա դրա ազդեցությանը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել