• Latest news

Արդյո՞ք Երեւանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի պակաս կա. hիվանդները տարակուսանքի մեջ են

12 հոկտեմբերի, 2021  17:29

Հոկտեմբերի 14-ին 60-ամյա Ա.Ա. պետք է ստանա կորոնավիրուսի պատվաստանյութի երկրորդ դեղաչափը: Սակայն այս պատվաստանյութը հասանելի չէ նրա կլինիկայում, եւ ոչ ոք չգիտի, թե երբ այն կհայտնվի:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Ա.Ա.-ն պատմել է, որ սեպտեմբերի 16-ին ստացել է Sinopharm չինական պատվաստանյութի առաջին դեղաչափը: Պատվաստումից հետո նա որեւէ խնդիր կամ բարդություն չի ունեցել, նույնիսկ ջերմություն չուներ, եւ նա անհամբերությամբ էր սպասում պատվաստանյութի երկրորդ դեղաչափին, որպեսզի, իր խոսքով, իրեն ավելի պաշտպանված զգա վարակից:

Մի քանի օր առաջ Ա.Ա. հարցրել էր իր թաղային թերապեւտին, թե երբ գա երկրորդ պատվաստման համար: Պարզվել էր, որ չինական պատվաստանյութը կլինիկաներում արդեն մի քանի շաբաթ է չկա, եւ հայտնի չէ, թե երբ այն կհայտնվի:

«Թերապեւտն ասաց, որ երկրորդ պատվաստումը կարող է արվել այլ պատվաստանյութով, բայց ես վստահ չեմ, որ դա լավ գաղափար է: Ճիշտն ասած, ես կցանկանայի նույն պատվաստանյութի երկրորդ դեղաչափը»,- ասել է Ա.Ա.:

Պարզելու համար, թե որտեղ կարելի է գտնել Sinopharm պատվաստանյութը, Ա.Ա. դիմեց Հայաստանի առողջապահության նախարարության թեժ գծին, որտեղ նրան ասացին, որ կարող է այս պատվաստանյութը փնտրել այլ պոլիկլինիկաներում կամ քաղաքի տարբեր հատվածներում գործող շարժական կլինիկաներում:

«Ես աշխատում եմ առավոտից երեկո, ինչպե՞ս կարող եմ գնալ կլինիկաներ կամ շարժական կլինիկաներ եւ պատվաստանյութ փնտրել»,- տարակուսած հարցրել է պացիենտը:

Նա զանգահարեց մի քանի պոլիկլինիկա, սակայն նրանցից ոչ մեկում այդ պատվաստանյութը չկար: Մեկում ասացին, որ պատվաստանյութը կարող է հայտնվել հոկտեմբերի 20-ից հետո: Կլինիկայի աշխատակիցները նաեւ ասացին, որ ոչ մի վատ բան չի պատահի, եթե հիվանդը պատվաստումը ստանա նշանակված օրից մի փոքր ուշ:

NEWS.am Medicine-ի թղթակիցը եւս զանգահարեց Երեւանի մի քանի պոլիկլինիկա, եւ դրանցից ոչ մեկը չուներ վերը նշված պատվաստանյութը՝ չնայած Առողջապահության նախարարությունը սկզբում հայտարարեց, որ ցանկացած պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացած հիվանդներն որեւէ խնդրի կստանան նաեւ երկրորդ դեղաչափը. դրանց քանակը հստակ հաշվարկված է:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից NEWS.am Medicine- ին ասացին, որ պատվաստանյութերի աճող պահանջարկի պատճառով դրանց պակասը նկատվում է ամբողջ աշխարհում, եւ Հայաստանը բացառություն չէ: Վերջերս երկրում իսկապես Sinopharm պատվաստանյութի պակաս կա, սակայն Առողջապահության նախարարությունը բանակցություններ է վարում մոտ ժամանակներս պատվաստանյութի նոր խմբաքանակի ներմուծման շուրջ:

Կազմակերպության աշխատակիցները վստահեցրին, որ պատվաստանյութը շուտով անպայման կհայտնվի, եւ երկրորդ դեղաչափին սպասող հիվանդները կկարողանան ստանալ այն: Ուշացումը չպետք է անհանգստացնի նրանց, քանի որ ավելի ուշ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալը, փորձագետների կարծիքով, չի ազդի դրա արդյունավետության վրա:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել