• Latest news

Արժե՞ արդյոք դիմակ կրել փողոցում. նոր տվյալներ

14 հոկտեմբերի, 2021  20:39

Փողոցում հազալիս համընթաց քամին կարող է ուժեղացնել SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածումը եւ վիրուսի մասնիկները ցրել շատ ավելի մեծ տարածությունների վրա, քան սովորական պայմաններում։ Ուստի կորոնավիրուսային վարակման պրոֆիլակտիկայի համար դիմակներն անհրաժեշտ են նաեւ փողոցում։ Այս մասին ասվում է այն հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Physics of Fluids ամսագրում։

Սովորաբար հետազոտություններում հազը մոդելավորվում է որպես «բռնկումներ» օդում, բայց իրականում այն ավելի բարդ է, դա տուրբուլենտ հոսք է՝ բազմաթիվ պտույտներով։ Մումբայի Տեխնոլոգիաների հնդկական ինստիտուտի հետազոտողներն իրենց աշխատանքում օգտագործել են տուրբուլենտություն նմանակող թվային հիդրոդինամիկ մոդելը։

Նրանք մոդելավորել են հազի շիթերը քամու եւ սովորական պայմաններում եւ պարզել, որ եթե սովորական դեպքերում հազի շիթը 0,5 վայրկյանում հաղթահարել է 1,1 մետր, ապա անգամ ոչ մեծ համընթաց հոսքի դեպքում այն այդ նույն տարածությունը հաղթահարել է 0,33 վայրկյանում։ Անգամ ժամում 8 կիլոմետր արագությամբ փոքր քամին 20-30 տոկոսով մեծացնում է սոցիալական հեռավորությանն անհրաժեշտ արդյունավետ տարածությունը՝ 90-182 սանտիմետրից մինչեւ 109-219 սանտիմետրի։ Ժամում 14-17 կիլոմետր արագությամբ քամու դեպքում տարածությունը, որի վրա տարածվել են վիրուսային մասնիկները հազի ժամանակ, էլ ավելի է մեծացել։

Գիտնականների խոսքով՝ հազի պտտահոսքերը թույլ են տալիս ավելի խոշոր կաթիլներին ավելի երկար, քան սովորաբար ենթադրվում էր, մնալ օդում։ Հազի շթի տարածման չափին զուգահեռ՝ այն սկսում է փոխգործակցել համընթաց քամու հետ, ինչի հետեւանքով խոշոր կաթիլները մնում են օդում՝ գետնին ընկնելու փոխարեն։ Եվ դա բարձրացնում է շրջապատի մարդկանց վարակման ռիսկը։

Հետազոտության արդյունքների հիման վրա մասնագետները խորհուրդ են տալիս դիմակ կրել փողոցում, հատկապես քամու պայմաններում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել