• Latest news

Ի՞նչ ճարպոտ մթերքներ են օգտակար առողջության համար

16 հոկտեմբերի, 2021  15:23

Որոշ ճարպոտ մթերքներ պարզապես անհրաժեշտ են առողջությունը պահպանելու համար, հավաստիացնում է սննդաբան Իրինա Պիսարեւան (Ռուսաստան)։

Մասնագետի կազմած վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է ավոկադոն, չէ՞ որ այն նպաստում է խոլեստերինի մակարդակի նվազեցմանը եւ ամրապնդում է սիրտ-անոթային համակարգը։ Ավելին, դրանումքիչ չեն К եւ В վիտամինները։

Երկրորդ տեղում բուսայուղն է։ Սննդաբանի խոսքով՝ այդ մթերքը օգնում է ամրացնել անոթների պատերը եւ արագացնել նյութափոխանակությունը։

Կենդանական ծագման մթերքների շարքում մասնագետը նշել է ձկան եւ կարագի կարեւորությունը։ Վերջինը պայքարում է բորբոքային պրոցեսների դեմ, վիտամին D-ի աղբյուր է, օգնում է ամրացնել ոսկորներն ու իմունիտետը։

«Չեմ կարող չնշել նաեւ յուղոտ ձկան մասին՝ թյունիկի, սաղմոնի։ Դրանք հարուստ են օմեգա-3-ով եւ ճարպաթթուներով։ Օմեգա-3-ը վերացնում է բորբոքային պրոցեսները եւ նպաստում սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելմանը։ Յուղոտ ձուկը օգտակար է մարսողության համար, բարելավում է մաշկի, մազերի եւ եղունգների վիճակը։ Այն պետք է օգտագործել շաբաթը երկու-երեք անգամ»,- ասել է նա «Երեկոյան Մոսկվա» պարբերականի հետ զրույցում։

Բայց, մասնագետի խոսքով, այդ մթերքներն օգտագործելիս կարեւոր է պահել չափը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։