• Latest news

Ինչո՞ւ է մարդկային ուղեղը փոքրացել

26 հոկտեմբերի, 2021  17:42

Մարդկային ուղեղը փոքրացել է կոլեկտիվ ինտելեկտի զարգացմանը զուգահեռ։ Այս եզրակացության են եկել ԱՄՆ-ի գիտնականները, ովքեր նոր հետազոտության արդյունքները հրապարակել են Frontiers in Ecology and Evolution ամսագրում։

Մարդու ուղեղի չափերը փոքր-ինչ նվազել են, բայց մինչ այժմ գիտությանը հայտնի չէ, թե երբ եւ ինչու է դա տեղի ունեցել: Բոստոնի համալսարանի եւ Դորթմութի քոլեջի գիտնականները որոշել են վերլուծել մարդու ուղեղի էվոլյուցիայի օրինաչափությունները եւ համեմատել դրանք մրջյունների մոտ նման երեւույթների հետ: Սկզբից նրանք փոփոխության կետերի ուսումնասիրության օգնությամբ վերլուծել են 985 բրածո եւ ժամանակակից մարդկային գանգեր: Ինչպես պարզվել է, մեր ուղեղի փոքրացումը տեղի է ունեցել մոտ 3000 տարի առաջ, ինչը ավելի քիչ է, քան նախորդ գնահատականները:

«Մեր վարկածի համաձայն՝ մրջյունների համար կարելի է ստեղծել տարբեր մոդելներ, որոնք կբացատրեն ուղեղի ծավալի ավելացումը կամ նվազումը՝ կախված սոցիալական կյանքից»,- բացատրել է աշխատանքի հեղինակներից մեկը՝ Բոստոնի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Տրանյելոն։

Մրջյունների, ինչպես նաեւ մարդկանց մոտ, զարգացած են սոցիալական կյանքի այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք են որոշումների խմբային կայացումը, աշխատանքի բաժանումը եւ սննդի արտադրությունը: Հետազոտողները վերլուծել են համակարգչային մոդելները, որոնք նկարագրում են աշխատավոր մրջյունների ուղեղի փոփոխությունները մի քանի խմբերում, ներառյալ այգու սեւ մրջյուններինը, տերեւ կտրող մրջյուններինը եւ դերձակ մրջյուններինը:

Պարզվել է, որ ուղեղի չափի փոփոխության վրա ազդում են խմբային ճանաչողությունը եւ աշխատանքի բաժանումը։ Աշխատանքի ընդհանուր գիտելիքներով եւ մասնագիտացված սոցիալական խմբերում դրանց անդամների ուղեղները հարմարվում են արդյունավետությունը առավելագույնի հասցնելու համար, այդ թվում՝ ծավալը նվազեցնելու միջոցով։

«Մենք ենթադրում ենք, որ այս նվազումը պայմանավորված է հավաքական ինտելեկտից կախվածության աճով»,- ասել է Տրանյելոն:

Գիտնականների կարծիքով՝ գիտելիքների փոխանակումը յուրաքանչյուր անհատի համար ավելի քիչ էներգիա է պահանջել ինֆորմացիան պահելու համար, ինչը նպաստել է ուղեղի ծավալի նվազմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է