• Latest news

Ի՞նչ է իրենից ներկայացնում ստամոքսի խոցը և որ գործոններն են ազդում դրա առաջացման վրա

26 հոկտեմբերի, 2021  20:16

Աղեստամոքսային հիվանդությունները շատ մեծ տարածում ունեն ողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում։ Ստամոքսի խոցը այդ հիվանդությունների շրջանում ամենատարածվածներից է։ Այս հիվանդության և դրա առաջացմանը նպաստող գործոնների մասին զրուցել ենք գաստրոէնտերոլոգ Լևոն Առաքելյանի հետ։

Ստամոքսի խոցային հիվանդությունները և այդ շրջանում այրման զգացողությունը մարդկանց գերակշռող հատվածի մոտ լայն տարածում ունեն։ Ինչո՞վ է պայմանավորված այս խնդիրների բարձր տարածվածությունը։

Ստամոքսի և տասներկու մատնյա աղիքի խոցերը ամենից հաճախ հանդիպող խոցային հիվանդություններից են։ Խոցը իրենից ներկայացնում է լորձաթաղանթի դեֆեկտ, որը լինում է տարբեր չափսերի և տեղակայման։ Ավելի հաճախ լինում է անտրալ հատվածում, որոնք կոչվում են նաև կալիոզ խոցեր։ Սրանք այն խոցեր են որոնք չեն ենթարկվում բուժման և վիրահատման ենթակա են։ Տասներկու մատնյա աղիքում ավելի շատ խոցերը հանդիպում են կոճղեզում՝ աղիքի սկզբնական հատվածում։

Խոցային հիվանդության հետևանքով կարող են զարգանալ բարդություններ, ամենահաճախը՝ արյունահոսություններ, թափանածակում (աղիքի կամ ստամոքսի), չարորակացում և այլն։ Խոցերի առաջացման հիմնական գործոնը հելիկոբակտեր պիլորին է։

Այրման զգացումը առաջանում է ստամոքսում թթվայնության բարձրացման հետևանքով։ Այրման զգացումը կարող է լինել նաև նորմալ թթվայնության դեպքում՝ կարդիալ փականի ֆունկցիայի խանգարման պատճառով։

Բացի սննդակարգից, ուրիշ ինչպիսի՞ գործոններ են ազդում աղեստամոքսային համակարգի նորմալ գործունեության վրա։

Խոցերի և այրոցի առաջացմանը նպաստում են նաև ծխելը, ալկոհոլի օգտագործումը և այլ վնասակար սովորությունները։ Հիվանդությունների առաջացումից խուսափելու համար պետք է հրաժարվել վնասակար սովորություններից կամ փոխարինել դրանք ավելի պակաս վնասակար սովորություններով։

Կարևոր է վերահսկել և պահպանել առողջ ատամներն ու լնդերը, պահպանել ուտելու ռացիոնի և դիետայի հավասարակշռությունը, սահմանափակել ճարպային, տապակած, ապխտած, կծու, աղի և թթու ուտեստները, ինչպես նաև նվազեցնել քաղցրավենիքի, խմորեղենի, ալկոհոլի, գազավորված ըմպելիքների ընդունումը։ Դիետաներ, պետք է կիրառել միայն բժշկի ցուցումով:

Հայտնի է, որ սիգարետ ծխելը ևս բացասաբար է ազդում աղեստամոքսային համակարգի վրա։Ո՞րն է ծխելով պայմանավորված հիվանդությունների առաջացման հիմնական պատճառը և ինչպե՞ս կարելի է նվազեցնել այդ գործոնների ազդեցությունը։

Ստամոքս-աղիքային համակարգի վրա իհարկե բացասական ազդեցություն ունի նաև ծխելը։

Սիգարետը ազդում է ստամոքս-աղիքային համակարգի վրա մի քանի ձևով։

Առաջինը սիգարետի ծխի ազդեցությունն է: Սիգարետը այրման ժամանակ արտանետում է բազմաթիվ վնասակար տոքսիկ նյութեր, որոնք գրգռում են բերանի խոռոչի լորձաթաղանթները, թքագեղձերը, որն ուղեկցվում է թքարտադրության աճով: Թքի հետ միասին այդ թոքսիկ նյութերի մի մասը մտնում է ստամոքս, որտեղ գրգռում է ստամոքսի և աղիների լորձաթաղանթը:

Հաջորդ ազդեցությունը տեղի է ունենում արյան միջոցով, երբ ծխից թոքերով արյան մեջ են ներթափանցում վնասակար և վտանգավոր նյութեր։ Այդ վնասակար նյութերը արյան միջոցով տեղափոխվում են ամբողջ մարմնով և հասցվում մարսողական տրակտի յուրաքանչյուր բջջի և այլ օրգան համակարգերի:

Ծխելու հետևանքով խախտվում է լորձաթաղանթի պաշտպանական մեղանիզմը և մեծացնում է լորձաթաղանթի վրա ագրեսիվ գործոնների ազդեցությունը։ Քանի որ գիտենք ծխախոտի մեջ միայն նիկոտին չի պարունակվում, այլ նաև մի շարք վտանգավոր ու քաղցկեղածին նյութեր, որոնք հիմնականում առաջանում են բարձր ջերմաստիճանում սիգարետի այրման արդյունքում։

Ռիսկը նվազեցնելու համար կարևոր է թողնել սիգարետ ծխելը, ծայրահեղ դեպքում անցում կատարել առանց այրում աշխատող միջոցերի։ Այդպիսիք են օրինակ՝ նիկոտինի փոխարինման թերապիան, նիկոտինային սպեղանիները և սփրեյները, ինչպես նաև վերջերս տարածում գտած ծխախոտի տաքացման համակարգերը։ Այս այլընտրանքները ևս զերծ չեն ռիսկերից, սակայն կան հետազոտություններ, ըստ որոնց դրանք ավելի քիչ ռիսկ են ներկայացնում առողջության համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել