• Latest news

Ի՞նչ սխալներ են հաճախ գործում մարդիկ մրսածությունը բուժելիս

22 նոյեմբերի, 2021  19:39

Քթի սփրեյների չարաշահումը ամենասխալ գործողությունն է մրսածությունը բուժելիս, հավաստիացնում են գերմանացի բժիշկները։

Ինչպես նշում է Focus ամսագիրը, գերմանացի մասնագետները խորհուրդ են տալիս չօգտագործել քթի սփրեյները մեկ շաբաթից ավելի, քանի որ լորձաթաղանթները «վարժվում» են ստանդարտ չափաբաժնին, ինչը կարող է հանգեցնել քրոնիկական հարբուխի։ Չպետք է մոռանալ նաեւ քթից սփրեյը հանելու կարեւորության մասին հաջորդ կիրառումից առաջ, իսկ սրվակը պետք է մաքրել՝ քթի լորձաթաղանթի մեջ մանրէների թափանցումից խուսափելու համար։

Երկրորդ գլխավոր սխալը մասնագետները համարում են ջերմության չափից ավելի արագ իջեցնելը ջերմիջեցնող դեղերի օգնությամբ։ Բանն այն է, որ ջերմությունն օգնում է իմունային համակարգին ավելի լավ հաղթահարել հիվանդություն առաջացնող միկրոօրգանիզմները։ Մասնագետները կոչ են անում 38-ից չիջեցնել երեխաների եւ 38,5-ից՝ մեծահասակների մարմնի ջերմությունը։

Մրսածության ժամանակ նաեւ խորհուրդ չի տրվում հրաժարվել հանգստից։ Ջերմիջեցնող  միջոցների ընդունումից հետո հաճախ վիճակը թեթեւանում է, եւ հիվանդը ցանկություն է ունենում արագ վերադառնալ ակտիվ կենսակերպին։ Բայց մասնագետները խորհուրդ են տալիս չշտապել, մինչեւ վերջ բուժվել եւ չվերադառնալ ֆիզիկական բեռնվածությանը լիակատար ապաքինումից առաջ։

Չորրորդ կարեւոր սխալը, որը խանգարում է ազատվել մրսածությունից, սաունա այցելելն է։ Հեղինակների խոսքով՝ դա չի թեթեւացնում հիվանդության ախտանշանները, այլ միայն խախտում է օրգանիզմի ջերմակարգավորումը։ Սաունա կարելի է այցելել միայն հիվանդության կանխարգելման, այլ ոչ թե բուժման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել