• Latest news

Ի՞նչ նշաններից կարելի է հասկանալ, որ թոքերը վերականգնվում են ախտահարվելուց հետո

22 նոյեմբերի, 2021  17:32

Կլինիկական ախտանշանների բացակայությունը, ռենտգենյան լուսանկարը եւ շնչառական թեստերը թոքերի վերականգնման երեք գլխավոր նշաններն են ախտահարումից հետո։ Այսպիսի կարծիք է հայտնել թոքաբան Սերգեյ Բաբակը (Ռուսաստան)։

«Վերականգնման առաջին նշանները հիվանդության կլինիկական ախտանշանների՝ հազ, խորխ եւ շնչարգելություն, բացակայությունն է։ Դրանք պետք է լիովին բացակայեն։ Եթե դրանք պահպանվում են երկար ժամանակի ընթացքում կամ դրանց միանում են սուլող շնչառությունը, խռխռոցով շնչառությունը, պետք է անհապաղ դիմել բժշկական օգնության համար»,- ասել է մասնագետը Ura.ru-ի հետ զրույցում։

Երկրորդ նշանը կապված է թոքերի ռենտգենաբանական փոփոխությունների հետ։ Մասնագետի խոսքով՝ չի կարելի չարաշահել ԿՏ-ախտորոշումը։ Եթե ԿՏ հետազոտությունը նոր է անցկացվել, այն պետք է փոխարինել ռենտգենյան նկարով։

Մասնագետը նաեւ նշել է, որ տարիքի հետ մարդու մոտ կուտակվում են բորբոքային պրոցեսների նշաններ թոքերի հյուսվածքում։

Շնչառական թեստերը բաժանվում են երեք բաղադրիչի։ Շնորհիվ սպիրոմետրիայի կարելի է չափել թոքերի ծավալը։ Պլետիզմոգրաֆիան ցույց է տալիս մնացորդային ծավալը։ Դրա մեծ թվով կուտակման դեպքում շնչարգելությունն ուժեղանում է։ Դիֆուզիոն թեստը թթվածնի՝ ալվեոլներով անցնելու եւ զարկերակային արյան մեջ լուծվելու կարողությունն է եւ ցույց է տալիս, թե որքանով են պացիենտի ալվեոլները տուժել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ