• Latest news

Ինչպե՞ս պարզել՝ արդյոք բավականաչափ ջուր եք խմում

25 նոյեմբերի, 2021  20:40

Հասկանալու համար, թե արդյոք օրական բավականաչափ ջուր եք օգտագործում, բավական է հիշել, թե օրական քանի անգամ եք զուգարան գնացել։ Այս կարծիքն է հայտնել Ս2երլինգի համալսարանի ֆիզիոլոգիայի պրոֆեսոր Ստյուարտ Հելոուեյը։

«Դուք կարող եք հասկանալ, թե արդյոք բավականաչափ ջուր եք խմում զուգարան գնալու քանակով: Եթե ​​օրական հինգից յոթ անգամ եք գնում, ապա բավականաչափ հեղուկ եք խմում»,- ասել է նա:

Օրական 3-4 անգամ զուգարան գնալը վկայում է հեղուկի անբավարար ընդունման մասին: Օրական 8 կամ ավելի անգամ զուգարան գնալը վկայում է չափից ավելի հեղուկի ընդունման մասին։

Միաժամանակ, բժիշկ Մայքլ Մոսլին ընդգծում է, որ ջրի ճիշտ քանակի վերաբերյալ խորհուրդները շատ անորոշ են։ Նա խորհուրդ է տալիս յուրաքանչյուր ուտելուց առաջ մեկ բաժակ ջուր խմել։ Դա պետք է բավական լինի։

Մասնագետի խոսքով՝ զուգարան գնալու քանակը կարող է տարբեր լինել՝ կախված օգտագործվող ըմպելիքներից։ Կաթը սովորաբար ավելի երկար է մարսվում, հետեւաբար, դրանից հետո դուք չեք ցանկանում զուգարան գնալ այնքան արագ, որքան ջրից հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել