• Latest news

Որո՞նք են բողկի օգտակար հատկությունները

6 դեկտեմբերի, 2021  21:35

Բողկը բազմակողմանի բարենպաստ ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա, կարծում է սննդաբան Աննա Դրոբիշեւան (Ռուսաստան):

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ բողկը հակաբակտերիալ հատկություն ունեցող բուժիչ բանջարեղեն է համարվում, ուստի խորհուրդ է տրվում այն ​​ավելի ակտիվ օգտագործել հիվանդության ընթացքում:

«Բողկը հրաշալի մթերք է կանանց համար։ Նորմալացնում է հորմոնները, նվազեցնում ցավը կրիտիկական օրերին, դանդաղեցնում է մաշկի ծերացումը։ Բանջարեղենն օգտակար է նաեւ տղամարդկանց առողջության համար։ Այն բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը, թեթեւացնում է շագանակագեղձի բորբոքումը»,- ասել է Դրոբիշեւան։

Այնուամենայնիվ, ոչ բոլոր մարդիկ կարող են կանոնավոր կերպով բողկ ուտել: Մասնագետի խոսքով` աղեստամոքսային տրակտի, երիկամների, ինչպես նաեւ հոդատապով հիվանդ մարդկանց սննդակարգից խորհուրդ է տրվում բացառել այս մթերքը։ Բացի այդ, սննդաբանի խոսքով, բանջարեղենը հակացուցված է հղիներին, քանի որ այն եթերայուղեր է պարունակում, որոնք բարձրացնում են արգանդի տոնուսը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել