• Latest news

Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո որքա՞ն ժամանակ անց կարելի է հղիություն պլանավորվել

30 դեկտեմբերի, 2021  13:45

Հղիություն պլանավորող կանանց խորհուրդ է տրվում բեղմնավորվել պատվաստանյութի առաջին չափաբաժնի ներարկումից 28 օր անց, երբ վարակի դեմ իմունիտետ է ձեւավորվում: Այս մասին ասվում է ՌԴ Առողջապահության նախարարության՝ COVID-19-ի համավարակի ժամանակ հղիների, ծննդկանների եւ նորածինների բժշկական օգնության կազմակերպման վերաբերյալ առաջարկություններում։

Փաստաթղթի համաձայն՝ առ այսօր չկան պատվաստանյութի՝ վերարտադրողական ֆունկցիայի կամ չծնված երեխայի վրա բացասական ազդեցության գիտական ​​ապացույցներ, մինչդեռ կորոնավիրուսով վարակվելը կարող է բազմաթիվ բարդություններ առաջացնել ինչպես կնոջ, այնպես էլ պտղի մոտ։

Թարմացված փաստաթղթում նշվում է նաեւ, որ խորհուրդ է տրվում օգտագործել թթվածնային թերապիա, եթե հղի կնոջ թթվածնով հագեցվածությունը պակաս է 95 տոկոսից, եւ առաջանում է պտղին համարժեք թթվածնի մատակարարման խանգարման վտանգ, կամ հետծննդաբերական շրջանում թթվածնային հագեցվածությունը պակաս է 90 տոկոսից:

Ինչպես հայտնել է Medportal.ru-ն, փաստաթղթում թարմացվել է նաեւ դեղորայքային թերապիայի միջոցով հղիների բուժման բաժինը։ Մասնավորապես, հղի կանանց եւ ծանր քրոնիկական հիվանդություններ ունեցող COVID-19-ով ծննդաբերող կանանց (իմունային անբավարարություն, դիաբետ, սրտի եւ երիկամների հիվանդություններ) խորհուրդ է տրվում ինտերլեյկին-6 ընկալիչների հակառակորդներով եւ մոնոկլոնալ հակամարմիններով թերապիա:

Փոխվել են նաեւ հղիների եւ ծծնդաբերած կանանց՝ COVID-19-ով հիվանդանոցից դուրս գրելու վերաբերյալ առաջարկությունները. կլինիկական վերականգնմամբ եւ որոշակի սահմանափակումների պահպանմամբ՝ կինը կարող է դուրս գրվել նույնիսկ դրական ՊՇՌ թեստի առկայության դեպքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է