• Latest news

Օմիկրոն շտամով վարակված քաղաքացիները Հայաստան են եկել ԱՄՆ-ից եւ Եգիպտոսից

10 հունվարի, 2022  16:35

Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսի օմիկրոն շտամի երկու "բերովի" դեպք է գրանցվել։ Վարակված քաղաքացիները միջին տարիքի մարդիկ են, Հայաստանի քաղաքացիներ, որոնք Հայաստան են եկել ԱՄՆ-ից եւ Եգիպտոսից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

Պացիենտները թեթեւ են տանում հիվանդությունը, թոքաբորբ չունեն եւ տնային պայմաններում են բուժվում։ Մասնագետի խոսքով, չի կարելի բացառել, որ վիրուսը այս պացիենտներից կարող է տարածվել, քանի որ "Հայաստանը չի կարող առանձնացվել այլ երկրներից, այդ թվում Եվրոմիության զարգացող եւ զարգացած երկրներից; բնականաբար եթե այնտեղ տարածվել է, կարող է տարածվել նաեւ Հայաստանի Հանրապետությունում"։

Օմիկրոնը, Ռոմելլա Աբովյանի խոսքով, ավելի արագ է տարածվում, քան վիրուսի նախորդ շտամները (դելտա շտամով մեկ պացիենտը միջինում 7 հոգու է վարակում, իսկ օմիկրոն շտամով պացիենտը՝ 5 անգամ ավելի), սակայն վարակը ավելի թեթեւ է ընթանում՝ հիմնականում ախտահարելով վերին շնչուղիները; հիվանդությունը ուղեկցվում է քթից արտահոսքով, կոկորդի ցավով եւ շատ ավելի հազվադեպ է թոքաբորբ առաջացնում։

Սակայն այս շտամը, մասնագետի խոսքով, ավելի վտանգավոր է երեխաների համար։ Եթե նախորդ շտամների պարագայում երեխաները կարող էին անախտանիշ տանել վարակը, ապա օմիկրոնի պարագայում ախտանշաններով վարակը շատ ավելի հաճախ է ի հայտ գալիս։

Ինչ վերաբերվում է պատվաստումներին, ըստ մասնագետների, կորոնավիրուսի նոր շտամից վարակվելուց ամենալավ պաշտպանությունն է ապահովում բուստերային պատվաստանյութը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել