• Latest news

Կորոնավիրուսի դեմ պատվաստումը կարող է երկարացնել դաշտանային ցիկլը. հետազոտություն

11 հունվարի, 2022  22:59

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է դաշտանային ցիկլի փոփոխություններ առաջացնել, բայց, ամենայն հավանականությամբ, այն անվտանգ է եւ ժամանակավոր։ Նման եզրակացությանն են հանգել Օրեգոնի առողջապահության եւ գիտության համալսարանի գիտնականները։

Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, վերոնշյալ գիտնականները վերլուծել են 4000 կանանց տվյալները, ովքեր օգտվում են Natural Cycles հավելվածից։ Նրանցից 2400-ը mRNA պատվաստանյութերից մեկի (Pfizer կամ Moderna) երկու դեղաչափ են ստացել, եւս 1500-ը չեն պատվաստվել: Գիտնականները ստացել են 3 անընդմեջ ցիկլերի վերաբերյալ տվյալներ պատվաստումից առաջ եւ եւս 3 ցիկլերի վերաբերյալ՝ պատվաստումից հետո, դրանք համեմատվել են չպատվաստված կանանց մոտ 6 դաշտանային ցիկլի վերաբերյալ տեղեկատվության հետ։

Ինչպես պարզվել է, պատվաստված կանանց մոտ պատվաստանյութի առաջին դեղաչափից հետո դաշտանների միջեւ ընդմիջումն աճել է միջինում մեկ օրով։ Ընդ որում, դաշտանի տեւողությունը ինքնին չի փոխվել: Ըստ գիտնականների՝ այդ տատանումները նորմի սահմաններում են եւ պաթոլոգիա չեն։ Ավելին, մասնակիցների մեծ մասի համար դաշտանային ցիկլի աճը ժամանակավոր է եղել։

Ըստ գիտնականների՝ այս հետազոտությունն իր տեսակի մեջ առաջիններից էր, քանի որ նախկինում տարբեր պատվաստանյութերի (ոչ միայն կորոնավիրուսի դեմ)՝ դաշտանային ցիկլի վրա ազդեցության հետազոտություն չի եղել:

Մոտ ապագայում գիտնականները ցանկանում են գնահատել պատվաստումների կապը դաշտանի այլ բնութագրերի հետ՝ արյունահոսության ինտենսիվությունը, տրամադրության, քաշի փոփոխություններ, ցավ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել