• Latest news

Դեպրեսիայի ֆիզիկական դրսեւորումներ. Ի՞նչ պետք է իմանան բոլորը

27 մարտի, 2022  11:47

Տարբեր օրգանների ցավը կարող է դեպրեսիայի ֆիզիկական դրսեւորում լինել։ Նման կարծիք է հայտնել հոգեբան Արթուր Ալչակովը (Ռուսաստան)։

«Իզվեստիա»-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ բնակչության մինչեւ 5 տոկոսը բախվում է դեպրեսիայի։ Դեպրեսիայով տառապող մարդու մոտ նվազում է նեյրոհաղորդիչների (օրինակ՝ սերոտոնինի) մակարդակը, որոնք կոչվում են նաեւ «ուրախության հորմոններ», քանի որ դրանք ապահովում են դրական հույզեր, հանգստություն եւ երջանկություն ապրելու հնարավորությունը։

Ալչակովի խոսքով՝ դեպրեսիայի զարգացման խթան կարող է լինել սթրեսը կամ ապրումները, սակայն երբեմն դեպրեսիան կարող է էնդոգեն բնույթ ունենալ։ Բացի այդ, բժիշկները հաճախ այս հիվանդության հանդեպ գենետիկ հակվածություն են նկատում:

Դեպրեսիան ազդում է աշխարհընկալման վրա՝ մարդը սկսում է ամեն ինչ միայն մռայլ լույսի ներքո տեսնել։ Այն, ինչ նախկինում ուրախություն էր պատճառում, այլեւս լուսավոր ապրումներ չի առաջացնում: Նաեւ կորչում է որեւէ բան անելու մոտիվացիան։

Մասնագետի խոսքով՝ կանայք ավելի հաճախ են տառապում դեպրեսիայից, քան տղամարդիկ, դրան նպաստում են նրանց հորմոնալ համակարգի առանձնահատկությունները։

Դեպրեսիան կարող է ունենալ նաեւ ֆիզիկական դրսեւորումներ, եւ առանձնահատուկ ուշադրության արժանի են հետեւյալները.

  • Վատանում է ուշադրության կենտրոնացումը, ուժեղանում է ցրվածությունը,
  • Էներգիան մարում է, թուլությունը աճում է,
  • Լիբիդոն նվազում է,
  • Օրգաններում, օրգանիզմի համակարգերում ցավեր են առաջանում,
  • Հնարավոր է անքնություն կամ քունը դառնում է չափազանց երկար,
  • Դյուրագրգռությունը հաճախակիանում է,
  • Ախորժակը կորչում է,
  • Կոկորդում գնդի զգացողություն է առաջանում։

Մասնագետը զգուշացրել է, որ դեպրեսիվ վիճակում կարող են ակտիվորեն զարգանալ այլ հիվանդություններ, այդ թվում՝ սրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ եւ արթրիտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է