• Latest news

Կարո՞ղ է արդյոք եղանակն ազդել հոդացավերի վրա

26 մարտի, 2022  18:30

Եղանակային փոփոխությունները կարող են հոդացավ առաջացնել, եթե մարդը սրված ռեւմատիկ հիվանդություններ ունի։ Նման կարծիք է հայտնել ռեւմատոլոգ Դմիտրի Կարատեեւը (Ռուսաստան)։

.ru-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է հոդացավերի հնարավոր պատճառները։
«Հոդացավ, որպես կանոն, առաջանում է ոչ թե լռիվ առողջ, այլ որոշակի հիվանդություններ ունեցող մարդու մոտ։ Խոսքը ռեւմատիկ հիվանդությունների մասին է, ինչպիսին է օստեոարթրոզը։ Այս հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը։ Այսինքն՝ վատթարացման զարգացում այն ​​ժամանակաշրջաններում, երբ եղանակը փոխվում է, փոխվում է ջերմաստիճանը, փոխվում է խոնավությունը եւ այլն։ Եթե ​​հանկարծ որեւէ հիվանդություն չկա, իսկ գարնանը հոդերը ցավում են, ավելի լավ է դիմել բժշկի»,- ասաց մասնագետը։

Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս կորոնավիրուսով վարակված մարդկանց ուշադիր հետեւել հոդերի վիճակին։ Երբեմն հոդացավերը, նրա խոսքով, կարող են հետքովիդային համախտանիշի դրսեւորում լինել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է