• Latest news

Որո՞նք են շաքարային դիաբետի ոչ ակնհայտ նշանները

25 մարտի, 2022  23:22

Գոյություն ունի առնվազն երկու թաքնված ախտանիշ, որոնք զգուշացնում են, որ  մարդը պետք է ստուգի արյան մեջ շաքարի մակարդակը: Այս մասին զգուշացնում է սննդաբան Ալեքսանդր Գինզբուրգը (Ռուսաստան)։

«Ամենավաղ ախտանիշները մաշկի վրա թարախային հիվանդություններն են եւ սեռական օրգանների քորը»,- ասել է Գինzբուրգը:

«Народные новости»-ի հաղորդմամբ՝ շաքարախտի զարգացման երկրորդ վաղ եւ ոչ ակնհայտ նշանը համարվում է իմունիտետի նվազումը։

Մասնագետի խոսքով՝ ռիսկային խմբում ընդգրկված են վատ ժառանգականություն ունեցող, ինչպես նաեւ ավելորդ քաշ ունեցող եւ որովայնի հատվածում ճարպային կուտակումներ ունեցող մարդիկ։

Մասնագետը խորհուրդ է տալիս փոխել սննդակարգը՝ նվազագույնի հասցնելով շաքարավազի եւ մսի օգտագործումը։ Նա նաեւ խորհուրդ է տալիս չչարաշահել այնպիսի մթերքներ, ինչպիսիք են կարտոֆիլը, սպիտակ բրինձը եւ սպիտակ հացը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է