• Latest news

Ո՞ր տարածված մթերքներն են վտանգավոր առողջության համար  

3 ապրիլի, 2022  11:39

Որոշ տարածված ուտելիքներ կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը: Այս մասին գրում է Eat This, Not That! պարբերականը:

Թերապեւտ Դանա Սիմփլերը (ԱՄՆ) կարծում է, որ շատ վտանգավոր է գործարանային արտադրության մսամթերքը:

«Բեկոնը եւ երշիկները, ինչպես օրինակ սալյամին, ընդգրկված են առաջին կարգի քաղցկեղածինների շարքում: Հաշվարկների համաձայն՝ 50 000 մարդ աշխարհում մահանում է քաղցկեղից, որն առաջացել է կարմիր եւ վերամշակված մսի օգտագործման հետեւանքով»,- ասել է մասնագետը:

Բժիշկներ Դին եւ Այիշի Շերզայների կարծիքով՝ շաքարի բարձր պարունակությամբ ուտեստները կարող են շատ վտանգավոր լինել ուղեղի համար, այդ իսկ պատճառով դրանք եւս ցանկալի է բացառել սննդակարգից:

«Այդ մթերքների օգտագործման պարագայում ուղեղը չափազանց մեծ քանակությամբ եւ շատ արագ էներգիա է ստանում, ինչն ստիպում է օրգանիզմին հարկ եղածից երկար աշխատել, ինչն էլ հանգեցնում է սթրեսի եւ գերծանրաբեռնվածության»,- կարծում են Շերզայները:

Չափազանց մեծ քանակությամբ քաղցրի օգտագործմամբ պայմանավորված մեկ այլ ակնհայտ վտանգը շաքարախտի առաջացման հետ է կապված:   

Սննդաբան Ալիսիա Գալվիչը կարծում է, որ շատ վտանգավոր կարող են լինել պլաստիկե տարայով վաճառվող ուտելիքները՝ նախատեսված միկրոալիքային վառարանում տաքացնելու համար:

Բժիշկ-սննդաբան Լիզա Ռիչարդսի կարծիքով՝ առոջղության համար վտանգավոր են նաեւ կարտոֆիլից պատրաստվող չիպսերը:

«Չիպսերի կանոնավոր օգտագործումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել՝ կապված սրտի հետ՝ չհաշված ավելորդ քաշը»,- ասել է մասնագետը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել