• Latest news

Որքա՞ն պելմեններ կարելի է ուտել մեկ օրում

9 ապրիլի, 2022  10:37

Պելմենները, որոնք պատրաստում են մսից եւ խմորից եւ մատուցվում են թթվասերով ու համեմունքներով, շատ կալորիական են, այդ իսկ պատճառով դրանք պետք չէ չարաշահել: Այս մասին նախազգուշացրել է գաստրոէնտերոլոգ եւ սննդաբան Իրինա Բերեժնայան (Ռուսաստան):

«Եթե պելմենները միջին չափսի են, ապա տաս հատը լիակատար ճաշ է: Նման բաժինը մոտ 600 կիլոկալորիա է պարունակում: Դա մեծ չափաբաժին է»,- ասել է նա:

Նրանց, ում համար օրական տաս պելմենը քիչ է, սննդաբանը խորհուրդ է տվել նախապատվությունը տալ ավելի քիչ կալորիական պելմեններին, որոնցում մսից բացի նաեւ բանջարեղեն կա: Դա, նրա խոսքով, չի վնասի ուտեստի համին եւ հնարավորություն կտա ավելացնել ուտելիքի բաժինը, որը կարելի է օգտագործել մեկ օրվա ընթացքում:

«Եթե պելմենները տանն եք պատրաստում, ապա կարելի է դրանցում գազար, դդմիկ, բրոկկոլի եւ սոխ ավելացնել: Պետք չէ նվազեցնել մսի քանակը բանջարեղենի հաշվին»,- ասել է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll