• Latest news

Ինչու՞ դիետաները կարող են անպտղության հանգեցնել

14 ապրիլի, 2022  19:35

Դիետաներին պետք է շատ զգույշ մոտենալ, քանի որ երբեմն դրանք կարող են տհաճ հետեւանքների հանգեցնել, կարծում է իմունոլոգ Լյուդմիլա Գոնչարովան (Ռուսաստան):

Ըստ նրա՝ կնոջ օրգանիզմում վերարտադրողական ֆունկցիայի վերահսկողությունը վերապահված է հորմոնալ համակարգին։ Կոշտ դիետաները, երբ օրգանիզմը զրկված է իրեն անհրաժեշտ վիտամինների ու հանքանյութերի մեծ մասից, անդրադառնում են ոչ միայն կնոջ արտաքինի վրա. տուժում է նաեւ հորմոնալ ֆոնը։

«Քաշի արագ կորստի վնասը հղի է հետեւանքներով առողջության համար. մաշկը կորցնում է առաձգականությունը, դաշտանային ցիկլը շեղվում է եւ անպտղության վտանգը մեծանում է։ Մեկ շաբաթ պահվող սովը կարող է հորմոնալ խնդիրներ առաջացնել: Արդյունքում դուք հայելի կստանաք. պայքարում էիք ճարպի դեմ, բայց ավելի շատ ստացաք այն։ Այդպիսի իրավիճակում հորմոնները կարծես կպչում են ճարպային շերտին՝ թույլ չտալով մարմնին նիհարել»,- ասաց մասնագետը։

Նրա խոսքով՝ եթե դուք խիստ դիետա եք պահում եւ դաշտանային ցիկլի խախտում եք նկատել, դա ձեզ պետք է մտահոգի։ Ճարպային հյուսվածքի չափից ավելի նոսրացման պատճառով դաշտանները կարող են անկանոն դառնալկամ նույնիսկ ամբողջովին անհետանալ: Մասնագետի խոսքով՝ եթե այդ խնդիրը չլուծվի, ապագայում հղիանալու հետ կապված խնդիրներ կարող են լինել։

Կարելի է արդյո՞ք անվտանգ նիհարել: Մասնագետի խոսքով՝ դա հնարավոր է, եթե սննդի սահմանափակումներին խելամտորեն ու ռացիոնալ մոտենալ։ Բայց դրա համար ավելի լավ է ինքնագործունեությամբ չզբաղվել, այլ խորհրդակցել իրավասու մասնագետի հետ, ով հաշվի կառնի ձեր բոլոր առանձնահատկությունները եւ համապատասխան մենյու կկազմի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել