• Latest news

Ինչպե՞ս է սթրեսն ազդում ենթաստամոքսային գեղձի վրա  

15 ապրիլի, 2022  23:47

Մարդիկ, որոնք երկար ժամանակ սթրեսի են ենթարկվում, կանգնած են ենթաստամոքսային գեղձի հիվանդության զարգացման վտանգի առաջ: Նման կարծիք է հայտնել նյարդաբան Տիմոֆեյ Կարմացկին (Ռուսաստան):

«Հենց մշտական սթրեսն է օրգանի հիվանդության պատճառ դառնում: Ոչ թե ալկոհոլն է քայքայում ենթաստամոքսային գեղձը, այլ այն, որ հարբեցողները ալկոհոլից կախում ունեն, քանի որ մշտական սթրեսի մեջ են գտնվում, իսկ սթրեսը վնասում է ենթաստամոքսային գեղձը»,- ասել է Կարմացկին:

Նրա խոսքով՝ օրգանի տարբեր մասեր կարող են վնասակար ազդեցության ենթարկվել սթրեսի տարբեր տեսակների պատճառով: Ավելին, սթրեսի ազդեցութունը որոշ դեպքերում կարող է նույնիսկ ավելի լուրջ լինել, քան վնասակար սովորությունների հասցրած վնասը, չէ որ սթրեսը հանգեցնում է կենտրոնոկան նյարդային համակարգի եւ գլխուղեղի աշխատանքի խանգարման: Դրա հետեւանքը կարող է լինել սթերսի հորմոնների մակարդակի աճը, որը սերտորեն կապված է օրգանիզմում տեղի ունեցող բորբոքումների հետ:

«Շաքարը, ճարպը եւ ալկոհոլը մեր օրգանիզմի վրա ազդեցության միայն մեկ տոկոսն են կազմում: Մնացյալ 99 տոկոսը մեր գլխուղեղն է»,- ասել է բժիշկը:

Նրա խոսքով՝ որոշ դեպքերում ենթաստամոքսային գեղձի հիվանդությունն ախտորոշել հնարավոր է մարսողական համակարգի խախտումներով:

«Լեղին վատ է հոսում, ֆերմենտները չեն աշխատում, ոչինչ չի մարսվում, եւ փքվածություն է առաջանում մի շարք այլ ախտանշանների հետ»,- ասել է նյարդաբանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել