• Latest news

Վիրաբույժները հեռացրել են դպրոցական աղջկա բռնցքաչափ ուռուցքը, որը, պարզվել է, նրա չզարգացած երկվորյակն էր

6 մայիսի, 2022  16:31

Մոսկվայի Սպերանսկու անվան քաղաքային մանկական հիվանդանոցի վիրաբույժները հեռացրել են 15-ամյա աղջկա բռնցքաչափ նորագոյացությունը, տեղեկացրել է «Газета.Ру»-ն՝ հղում կատարելով Մոսկվայի առողջապահության վարչությանը։
Ուռուցքի հյուսվածքում հայտնաբերվել են կռճիկներ եւ մազեր, ինչը թույլ է տվել եզրակացնել, որ դա պացիենտի չզարգացած երկվորյակն է եղել։ 8 x 9 սանտիմետրանոց բարորակ ուռուցքը աղջկա մոտ հայտնաբերվել է պլանային հետազոտման ժամանակ։
Նորագոյացությունը զբաղեցրել էր կրծքավանդակի զգալի մասը, ընդ որում՝ ոչ մի տհաճ զգացողություն պատանի պացիենտը չէր ունեցել։
«Նորագոյացությունը մի քանի տարբեր տեսակի հյուսվածքներ էր պարունակում՝ ճարպային, միավորող, կռճիկային, մազեր, ինչը վկայում է այն մասին, որ դա պացիենտի չզարգացած երկվորյակն էր։ Ուռուցքի հեռացումը անհրաժեշտ էր, քանի որ այն կարող էր շարունակել մեծանալ՝ սեղմելով անոթներն ու սիրտը»,- ասել է մանկական վիրաբույժ Ռուսլան Մոլոտովը։
Վիրաբուժական միջամտությունը կատարել են ոչ մեծ կտրվածքի միջոցով, իսկ վեց օր հետո աղջկան դուրս են գրել հիվանդանոցից։ Վեց ամիս հետո պացիենտը պետք է լրացուցիչ հետազոտվի՝ նոր գոյացությունները բացառելու նպատակով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել