• Latest news

Աշխարհում առաջինը խոզի սրտի փոխպատվաստման ենթարկված նախկին բանտարկյալը կարող էր մահանալ օրգանների վարակի պատճառով

6 մայիսի, 2022  17:37

ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգից նախկին 57-ամյա բանտարկյալ Դեյվիդ Բենեթը, ով աշխարհում առաջին անգամ ենթարկվել էր խոզի սրտի փոխպատվաստմանը, կարող էր մահանալ օրգանի՝ վիրուսով վարակման պատճառով, կարծում են մասնագետները։

Բենեթը մահացել էր մարտի 8-ին՝ գենետիկորեն մոդիֆիկացված կենդանու սրտի փոխպատվաստումից երկու ամիս անց:

Մերիլենդի բժշկական կենտրոնի բժիշկները, որտեղ կատարվել էր վիրահատությունը, ասել են, որ «մահվան պահին որեւէ ակնհայտ պատճառ չի հայտնաբերվել», գրում է Daily Mail-ը։

Վիրահատությունն իրականացրած գլխավոր վիրաբույժ բժիշկ Բարթլի Գրիֆիթն ակնարկել է, որ սիրտը կարող է վարակվել խոզի ցիտոմեգալովիրուսով։

Դոկտոր Գրիֆիթն ապրիլի 20-ին կայացած վեբինարին ասել է, որ իր թիմը «սկսում է պարզել, թե ինչու է նա մահացել», նշում է MIT Technology Review-ն:

Համապատասխան հարցերն ուղարկվել են բիոտեխնոլոգիական Revivicor ընկերությանը, որն էլ  բուծում է այդ խոզերին: Սակայն ընկերությունը հրաժարվել է մեկնաբանություններից MIT Technology Review-ի համար եւ հրապարակային հայտարարություն չի արել այդ պնդումների վերաբերյալ:

Ենթադրվում է, որ մարդկանց փոխպատվաստման համար բուծված հատուկ խոզերը զերծ են վիրուսներից, եւ մինչ օրգանի օգտագործման հաստատումը, այն մի շարք մոդիֆիկացիաների է ենթարկվում:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել