Մասնագետն առաջին հերթին կոչ է արել խուսափել այնպիսի նյութերից, որոնց բաղադրության մեջ դիոկսան կա: Տվյալ նյութը կարող է լուրջ էնդոկրին խանգարումներ առաջացնել օրգանիզմում, գրում է Народные новости պարբերականը:
Բացի այդ, մարդկանց համար վտանգ են ներկայացնում գեղեցկության սրահներում տարածված խնամքի միջոցները, որոնք ուղղված են մազերի ուղղմանը, այդ միջոցին հաճախակի դիմելու դեպքում: Դրա համար օգտագործվող միջոցները, որպես կանոն, ֆորմալդեգիդ են պարունակում, որը հզոր կանցերոգեն է համարվում:
Առողջությանը վնաս կարող է հասցնել եղունգների համար նախատեսված ուլֆրամանուշակագույն լամպը, որն օգտագործվում է մատների հարդարման ժամանակ: Այդ միջոցի չարաշահումը մեծացնում է մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր