• Latest news

ԱՄՆ-ում աչքի կաթիլներ են արտադրել, որոնք 6 ժամ առանց ակնոցի սուր տեսողություն են ապահովում

15 մայիսի, 2022  23:48

Անցած տարեվերջին ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել տեսողության ծերունական վատացման՝ պրեսբիոպայի դեմ նոր դեղամիջոցի, եւ հիմա այն կա վաճառքում, բայց միայն դեղատոմսով։ Միջոցն անվանվում է «Vuity», այն օգնում է վերացնել պրեսբիոպիայի բացասական էֆեկտները՝ առանց ակնոցի, կոնտակտային լինզաների կամ աչքերի վիրահատության։ «Vuity»-ն աչքի կաթիլներ է, որոնք տեսողությունը վերադարձնում են 6 ժամով, գրել է «Տեխկուլտ»-ը։

«Vuity»-ի հիմքում պիլոկարպին նյութն է, որը դեռեւս 19-րդ դարավերջից օգտագործվում է աչքի տարբեր հիվանդությունների բուժման համար։ «Vuity»-ի դեպքում դրա ազդեցությունն աչքի վրա հանգեցնում է բբի նեղացման, այսինքն՝ բյուրեղիկի հարկադրական փոփոխության այնպես, ինչպես եթե մենք փորձեինք կկոցել աչքերը եւ մոտիկից նայել առարկան։ Դա որեւէ խնդիր չի առաջացնում լավ լուսավորության դեպքում, բայց կիսամթում կողմնորոշվելը դժվարանում է։

Ավաղ, «Vuity»-ն շատ կողմնակի ազդեցություններ ունի, որոնցից են աչքերի կարմրելը, գլխացավը, ուստի այն թույլատրվում է օգտագործել օրական մեկ անգամից ոչ ավելի։ Մեկ սրվակի արժեքը 80 դոլար է, այն բավական է մեկ ամիս ամեն օր օգտագործելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է