• Latest news

Հետազոտողներն առաջին անգամ ցույց են տվել, թե ինչպես է ուղեղը փոխվում դեպրեսիայի բուժման ընթացքում

19 մայիսի, 2022  09:44

Հետազոտողներն առաջին անգամ ցույց են տվել, թե ինչ է տեղի ունենում ուղեղի հետ, երբ մարդը դեպրեսիայի բուժում է ստանում, որը հայտնի է որպես կրկնվող տրանսկրանիալ մագնիսական խթանում (ՏՄԽ): Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Psychiatry ամսագրում:

Տրանսկրանիալ մագնիսական խթանումը դեպրեսիայի բուժում է, որը սովորաբար օգտագործվում է, երբ մյուս մեթոդները, ինչպիսին է դեղորայքը, հիվանդին չեն օգնում:

Ենթադրվում է, որ խորը դեպրեսիա ունեցող մարդկանց մոտ 40 տոկոսը հակադեպրեսանտներին չի արձագանքում:

Չնայած ապացուցված արդյունավետությանը, ուղեղի վրա տրանսկրանիալ մագնիսական խթանման ազդեցության մեխանիզմները բավարար ուսումնասիրված չեն:

«Երբ մենք նոր էինք սկսում այս հետազոտությունը, մեր տված հարցը շատ պարզ էր. մենք ուզում էինք իմանալ, թե ինչ է տեղի ունենում ուղեղի հետ, երբ տրանսկրանիալ մագնիսական խթանում է կիրառվում»,- պատմել է UBC-ի հոգեբուժության ամբիոնի դոցենտ եւ Ջավադ Մովաֆագյանի անվան Ուղեղի առողջության կենտրոնի (DMCBH) հետազոտող, բժիշկ Ֆիդել Վիլա-Ռոդրիգեսը:

Այս հարցին պատասխանելու համար դոկտոր Վիլա-Ռոդրիգեսը եւ նրա թիմը տրանսգանգային մագնիսական խթանման մեկ սեանս անցկացրեցին հիվանդների համար, երբ նրանք գտնվում էին մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) սկաների մեջ: Քանի որ ՄՌՏ-ն կարող է չափել ուղեղի ակտիվությունը, հետազոտողները կարողացել են իրական ժամանակում տեսնել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում ուղեղում:

Թիմը պարզել է, որ երբ թիկունքային նախաճակատային կեղեւը գրգռվում է, ուղեղի մի քանի այլ հատվածներ եւս ակտիվանում են: Այդ ոլորտները մասնակցում են մի շարք գործառույթներում՝ հուզական արձագանքների կառավարումից մինչեւ հիշողություն եւ շարժումների վերահսկում:

«Մենք հայտնաբերեցինք, որ ուղեղի այն հատվածները, որոնք ակտիվացել են միաժամանակյա տրանսկրանիալ մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի ժամանակ, մեծապես կապված էին լավ արդյունքների հետ»,- ասել է դոկտոր Վիլա-Ռոդրիգեսը:

Բժիշկ Վիլա-Ռոդրիգեսն այժմ ուսումնասիրում է տրանսգանգային մագնիսական խթանման օգտագործումը մի շարք նյարդահոգեբուժական խանգարումների բուժման համար: Նա մտադիր է ուսումնասիրել տրանսկրանիալ մագնիսական խթանումը՝ որպես Ալցհեյմերի հիվանդության վաղ նշաններ ունեցող հիվանդների հիշողությունը բարելավելու միջոց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել