• Latest news

Հինգ ամենավնասակար մթերքները լյարդի համար

20 մայիսի, 2022  14:47

Գաստրոէնտերոլոգ Անդրեյ Բորիսովը SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում թվարկել է 5 մթերք, որոնք առավել վնասակար են մարդու լյարդի համար։ Մասնագետը հիշեցրել է, որ լյարդն ամենակարեւոր օրգաններից է: Այն ակտիվորեն մասնակցում է նյութափոխանակության գործընթացին եւ հեռացնում տոքսինները մեր օրգանիզմից։

Գաստրոէնտերոլոգը նշել է, որ բոլոր տեսակի բուրգերներն իսկական թույն են լյարդի համար։ Մսի կոտլետի մեջ պարունակվող ճարպերը եւ տապակած յուղը զգալիորեն խանգարում են լյարդի աշխատանքին, ինչը կարող է հետագայում լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն առաջացնել:

Լյարդի վրա բացասաբար է ազդում շատերի կողմից սիրված պիցցան: Պիցցայի կանոնավոր օգտագործումը կարող է ճարպերի կուտակում առաջացնել լյարդի բջիջներում, ինչը կարող է բորբոքային գործընթաց հրահրել այս օրգանում։ Իր հերթին, բորբոքումը հաճախ ցիռոզի է վերածվում:

Քաղցր սերուցքը շատ շաքար եւ ճարպ է պարունակում: Այս համադրությունը բացասաբար է անդրադառնում լյարդի առողջության վրա։ Մասնագետը խորհուրդ է տալիս հրաժարվել ամեն օր սերուցքով սուրճ խմելուց։
Պաղպաղակի վնասը լյարդի համար դրա բաղադրության մեջ է: Պաղպաղակի մեջ, ինչպես եւ քաղցր սերուցքի, մեծ քանակությամբ ճարպեր եւ շաքար կա։

ԱՀԿ վիճակագրության համաձայն՝ մեր մոլորակի մարդկանց 90 տոկոսն ալկոհոլ է խմում ոչ միայն տոների ժամանակ։ Ընդ որում, բնակչության մոտ 45 տոկոսը, հիմնականում՝ արական սեռի ներկայացուցիչները, պարբերաբար են ալկոհոլային խմիչքներ  խմում։ Գաստրոէնտերոլոգն ընդգծել է, որ օրգանիզմ մտնող ալկոհոլի մեծ մասը վերամշակվում է լյարդի բջիջներում։ Համապատասխանաբար, ալկոհոլի չափից ավելի օգտագործումը զգալիորեն ծանրաբեռնում է մեր լյարդը, ինչը կարող է տխուր հետեւանքների հանգեցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ