• Latest news

ԱՄՆ-ը ազգային պաշարից կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութ կտրամադրի «բարձր ռիսկի» ենթարկված մարդկանց համար

24 մայիսի, 2022  13:41

ԱՄՆ-ն արձագանքել է Ռազմավարական ազգային պաշարից կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութ տրամադրելու խնդրանքին, քանի որ հիվանդացության դեպքերի համաշխարհային բռնկումը գտնվում է հետաքննության փուլում, հայտնում է CNN-ը։

Երկրում կապիկի ծաղիկի մեկ հաստատված եւ չորս կասկածելի դեպք կա, երկուշաբթի օրը հայտնել են ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները։

«Կարող եմ հայտնել, որ ազգային պաշարից Jynneos պատվաստանյութը տրամադրելու խնդրանք է ստացվել՝ վաղ պացիենտների որոշ բարձր ռիսկային կոնտակտների համար, ուստի դա ակտիվորեն տեղի է ունենում հենց հիմա», - ասել Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների Նոր եւ կենդանածին վարակիչ հիվանդությունների ազգային կենտրոնի Պաթոգենների եւ պաթոլոգիայի բաժնի փոխտնօրեն Ջենիֆեր Մաքուիսթոնը։

Մաքուիսթոնը հայտնել է, որ ԱՄՆ-ը պատվաստանյութի «լավ պաշար» ունի, քանի որ պատրաստվել է  բնական ծաղիկի բուժման համար չափաբաժիններ օգտագործելու հնարավորությանը:

Միացյալ Նահանգներում երկու չափաբաժնից կազմված Jynneos պատվաստանյութը լիցենզավորված է բնական ծաղիկի եւ հատկապես կապիկի ծաղիկի կանխարգելման համար:

«Մենք այժմ ունենք այս պատվաստանյութի ավելի քան 1000 դեղաչափ, եւ ակնկալում ենք, որ այդ մակարդակը շատ արագ կբարձրանա առաջիկա շաբաթներին, քանի որ ընկերությունը մեզ ավելի շատ չափաբաժիններ կմատակարարի», - ասել է փորձագետը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում կա բնական ծաղիկի դեմ լիցենզավորված մեկ այլ պատվաստանյութ՝ ACAM2000-ը, որը կարող է օգտագործվել կապիկի ծաղիկի կանխարգելման համար, եւ երկրում կա ավելի քան 100 միլիոն չափաբաժին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել