Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտնել է կորոնավիրուսի համավարակի ժամանակ կյանքի տեւողության երկու տարով կրճատման մասին, հայտնում է «Մոսկվա 24»-ը։
Փորձագետը պարզաբանել է, որ ներկայումս կյանքի տեւողությունը 72,5 տարուց իջել է մինչեւ 71 տարի։ Նվազումը 1950 թվականից առաջին անգամ է տեղի է ունեցել։
«Մայիսի 20-ին ԱՀԿ-ն ներկայացրել է մահացության հաշվարկի մասին իր նոր զեկույցը, որը հստակ վկայում է, որ մենք աշխարհում կյանքի տեւողության երկու տարի ենք կորցրել»,- ասել է Վույնովիչը «Health age. Ակտիվ երկարակեցություն» IV միջազգային կոնգրեսում:
Նրա խոսքով՝ դա տեղի է ունենում կորոնավիրուսի թեստավորումների կտրուկ կրճատման եւ բոլոր սահմանափակումների վերացման ֆոնին։ ԱՀԿ-ն նաեւ ուշադրություն է դարձրել Աֆրիկայում COVID-19-ից մահացության աճի վրա։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր