• Latest news

Ո՞ր մթերքները ձեր մազերը ավելի խիտ եւ ամուր կդարձնեն 

27 մայիսի, 2022  20:35

Մարդն ամեն օր մազեր է կորցնում. դա նորմալ գործընթաց է, որը ոչ մի կերպ չպետք է շփոթեցնի: Վիճակագրության համաձայն՝ մեզանից յուրաքանչյուրը, անկախ տարիքից եւ սեռից, օրական 50-ից մինչեւ 100 մազ է կորցնում։ Դա ոչ մի կերպ չի ազդում մեր արտաքինի վրա, քանի որ ընկած մազերի տեղն արագ փոխարինվում է նորերով, գրում է «Դոկտոր Փիթեր»-ը:

Որոշների բախտը բերել է. նրանք ի ծնե հաստ եւ ամուր մազեր ունեն, որոնք հատուկ խնամքի եւ մշտական ​​հսկողության կարիք չունեն։ Մյուսներն ամեն առավոտ մանրակրկիտ զննում են իրենց մազերը, իսկ գլխում հաճախ մի միտք է պտտվում. «Այս ի՞նչ առնետի պոչ է։ Ինչպե՞ս մազերն ավելի խիտ եւ ամուր դարձնել»:
Բժիշկ Բերգի խոսքով՝ իրականում մազերի որակի զգալի բարելավման հասնելն այդքան էլ դժվար չէ:

Եթե ​​մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես հաստ մազեր ունենալ, ապա առաջին հերթին պետք է նշել երկաթը։

«Սա հանքանյութ է, որը մասնակցում է հեմոգլոբինի ստեղծմանը: Հենց հեմոգլոբինն է պատասխանատու արյան մեջ թթվածնի տեղափոխման համար: Իսկ եթե երկաթի պակաս ունեք, ապա թթվածինը պատշաճ կերպով չի հասնի գլխի արմատներին։ Առանց այս էլեմենտի դուք բառացիորեն զրկում եք մազերը թթվածնից, որն այնքան անհրաժեշտ է դրանց աճի համար»,- պարզաբանել է մասնագետը։

Սակայն երկաթը հեշտ է ստանալ, հատկապես, եթե դուք բուսակեր չեք: Ձեր սննդակարգին ավելացրեք կարմիր միս, որը բավական է այն ուտել շաբաթական 2 անգամ, հավի ձու, պանիր, հավի լյարդ, դառը շոկոլադ, հնդկաձավար, պնդուկ, նուշ, սպիտակ լոբի, ոսպ, սպանախ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել