• Latest news

Ո՞ր մթերքներն են արդյունավետորեն իջեցնում արյան ճնշումը

28 մայիսի, 2022  11:47

Գիտնականները կալիումն անվանել են սննդային ամենակարեւոր բաղադրիչը, որն արդյունավետորեն օգնում է նվազեցնել արյան բարձր ճնշումը, գրում է Medikforum-ը։

«Կալիումը կարեւոր է առողջ մարմնի գործառույթների համար եւ կարող է օգնել նորմալացնել արյան ճնշման մակարդակը», ասել են  Blood Pressure UK-ի մասնագետները։ 

Նատրիումը եւ այն պարունակող աղը հանգեցնում են նրան, որ մարմինը պահպանում է ավելորդ ջուրը, սակայն այս ավելորդ հեղուկը լրացուցիչ ճնշում է գործադրում արյան անոթների վրա՝ մեծացնելով հիպերտոնիայի վտանգը:

Երբ օրգանիզմում կալիումի եւ նատրիումի մակարդակները հավասարակշռված են այնպես, որ առաջինը կանխում է երկրորդի ավելացումը, ավելորդ հեղուկը արդյունավետորեն հեռացվում է, եւ դա նպաստում է անոթներում ճնշման նորմալացմանը։

«Հիպերտոնիա ունեցող մարդիկ կարող են զգալիորեն նվազեցնել սիստոլիկ զարկերակային ճնշումը՝ մեծացնելով կալիումի ընդունումը որպես առողջ  սննդի մի մաս»,- շեշտում են մասնագետները։

Կալիումի լավ աղբյուրներն են նարնջի եւ լոլիկի հյութը, բանանը, թարմ կարտոֆիլը, ծիրանը, կաղամբը, ձուն, սունկը եւ այլ մթերքներ: Ամեն օր մարդու օրգանիզմը պետք է ստանա 3500 մգ կալիում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել