• Latest news

Ինչպե՞ս պետք է ճամփորդեն նրանք, ովքեր տրանսպորտում սրտխառնոց են ունենում

5 հունիսի, 2022  21:44

Գաղտնիք չէ, որ շատերը, հատկապես երեխաները, ճամփորդելիս մեքենայում, ավտոբուսում կամ ցանկացած այլ փոխադրամիջոցի մեջ սրտխառնոց են ունենում։

Այս խնդիրը բժիշկներն անվանում են կինետոզ կամ «շարժման հիվանդություն»։ Այն կարող է կապված լինել ոչ միայն տրանսպորտի, այլեւ ճոճանակի, կարուսելի եւ շարժման այլ տեսակների հետ, որոնց դեպքում վեստիբուլյար ապարատի վրա մեծ ճնշում է գործադրվում։ Այն գերգրգռվում է, եւ դրա հետեւանքով առաջ են գալիս սառը, կպչուն քրտինք, գլխապտույտ, սրտխառնոց եւ փսխում, գրել է «Аргументы и факты»-ն։

Հակաալերգիկ բոլոր դեղամիջոցները, որոնք օգնում են տրանսպորտում սրտխառնոցի ժամանակ, առաջին սերնդի հակահիստամիններ են։ Դրանք ամենահինն են եւ ունեցել են կողմնակի ազդեցություններ, որոնցից դեղ արտադրողները ցանկացել են ազատվել։ Ստեղծվել են նոր հակահիստամիններ, որոնք քնկոտություն եւ որոշ այլ կողմնակի ազդեցություններ չեն առաջացնում։

Բայց ահա ամենահին հակաալերգիկ դեղամիջոցներն ամենահաջողն են տրանսպորտում սրտխառնոցի ժամանակ։ Բանն այն է, որ դրանք հակափսխումային ազդեցություն ունեն՝ գումարած այն, որ դրանք ազդում են նյարդային համակարգի եւ վեստիբուլյար ապարատի վրա։ Եվ դա հենց այն է, ինչը պետք է կինետոզների ժամանակ։ Ուստի, տրանսպորտում սրտխառնոցի դեմ պարզապես առաջին սերնդի հակահիստամինային դեղամիջոցներ գնեք։

Ավելի լավ է այդ դեղերն ընդունել նախօրոք՝ ուղեւորությունն սկսելուց 40-60 րոպե առաջ։ Բանն այն է, որ դրանք օգնում են կանխել կինետոզը, բայց կարող են եւ չօգնել, եթե դրա ախտանշաններն արդեն առաջացել են։ Փսխումն սկսվելուց հետո դուք պարզապես իզուր խմած կլինեք դեղը, որովհետեւ այն չի օգնի։ Ծայրահեղ դեպքում կարելի է այդ դեղերն ընդունել սրտխառնոցի առաջին նշանների դեպքում։ Դրանք են հորանջելը, խոր շունչ քաշելու ցանկությունը, առատ թքարտադրությունը, սառը քրտինքը, թեթեւ գլխապտույտը։ Սրանք բոլորը վերահաս կինետոզի նշաններ են։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է