• Latest news

Կարո՞ղ է արդյոք քաղցկեղի պատճառով հոտ առաջանալ

8 հունիսի, 2022  15:42

Քաղցկեղի դրսեւորումները բազմաթիվ են եւ տարատեսակ, ինչը որոշ դեպքերում կարող է դժվարացնել հիվանդության ախտորոշումը։ Սակայն, որպես կանոն, ախտանշաններն արտացոլում են ուռուցքի առաջացման տեղը։ Երբ այդ նախազգուշացնող նշանները ֆիզիկապես են դրսեւորվում, դրանք կարող են հոտ առաջացնել։ Դա հատկապես ճիշտ է այն ուռուցքների դեպքում, որոնք մակերես են դուրս գալիս՝ իրենցից հետո մեռած հյուսվածքներ թողնելով, գրել է МедикФорум-ը։

Երբ ուռուցքները վերածվում են խոցերի, դրանք կարող են հոտ արձակել, որը տհաճ է եւ ուժեղ։

«Քաղցկեղի խոցոտ վերքն առաջանում է այն ժամանակ, երբ մաշկի տակ առաջացած քաղցկեղը ճեղքում է մաշկն ու վերք առաջացնում»,- ասել է ուռուցքաբան Անդրեյ Վորոբյովը МедикФорум-ի հարցազրույցում։

Այդ վերքերը, որոնք երբեմն բժշական տեսանկյունից անվանվում են « ծխահարվող» վերքեր, ուռուցքի արյունատար անոթների ախտահարման հետեւանք են։ Ուռուցքները կարող են  արգելափակել եւ վնասել փոքր անոթները, ինչը կհանգեցնի թթվածնի շրջանառության խանգարման։

«Եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն, դա կարող է հանգեցնել նեկրոզի կամ հյուսվածքների մահվան՝ թողնելով վերք, որը կարող է վարակվել եւ վերածվել խոցի։ Չնայած բարդությունների այս տեսակները հազվադեպ են նկատվում օնկոհիվանդների մոտ, դրանք, սակայն, հնարավոր են քաղցկեղի որոշ տեսակների դեպքում»,- ավելացրել է Վորոբյովը։

Ուռուցքաբանի խոսքով՝ իրականում խոցերով քաղցկեղ կարող է առաջանալ մարմնի այն հատվածում, որտեղ ուռուցք է առաջացել կամ որտեղ այն տարածվել է։ Խոցը, սակայն, ավելի հավանական է կաթնագեղձի, գխլի եւ պարանոցի քաղցկեղի կամ մելանոմայի դեպքում։

Նա նշել է, որ դա մասամբ կապված է այն բանի հետ, որ քաղցկեղի այդ տեսակներն առաջանում են մաշկին մոտ կամ դրա տակ։ Եթե վերքը ճնշում է նյարդերի վրա, դա կարող է առաջ բերել ցավ խոցի տեղում կամ մարմնի մեկ այլ մասում։ Քանի որ խոցը դուրս է գալիս մաշկի տակից, վերքի տեղում կարող են երեւալ արտազատումներ։ Դա կարող է «ուժեղ» եւ «տհաճ» հոտ արձակել։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել