• Latest news

Տարբեր սեռի երեխաները պետք է առանձին սենյակներու՞մ քնեն

9 սեպտեմբերի, 2014  12:10

Ցանկալի է, որ տարբեր սեռի երեխաներն առանձին սենյակներում քնեն, քանի որ դա հնարավորություն կտա խուսափել մի շարք խնդիրներից, կարծում է սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նա նշել է, որ սկսած 3-4 տարեկանից երեխաների մոտ սեփական սեռական օրգանների նկատմամբ հետաքրքրություն է արթնանում, եւ հակառակ սեռի ներկայացուցչի հետ նույն սենյակում քնելը եւ միմյանց սեռական օրգանների նկատմամբ ուշադրությունը, մանավանդ եթե երեխաները նույն տարիքի չեն, կարող է նրանց մոտ հոգեսեռական զարգացման տեմպի խանգարումների առաջացման պատճառ դառնալ, այսինքն, նպաստել երեխաների վաղ հոգեսեռական հասունացմանը, ինչն այնքան էլ ցանկալի չէ։

Այդ իսկ պատճառով, բժշկի համոզմամբ, եթե մինչեւ 3-4 տարեկանը տարասեռ երեխաներին կարելի է քնեցնել նույն սենյակում, ապա այդ տարիքից հետո ցանկալի է նրանց առանձին սենյակներ տրամադրել: Հիշեցնենք, որ, սեքսապաթոլոգի խոսքով, այդ տարիքի երեխաների՝ ծնողների հետ նույն անկողնում քնելը նույնպես ցանկալի չէ:

Իսկ եթե երեխաներին տարբեր սենյակներում անկողին տրամադրելու հնարավորություն չկա, Սեւադա Հակոբյանը խորհուրդ է տալիս զգոն եւ ուշադիր լինել, որպեսզի սեռական օրգանների նկատմամբ երեխաների հետաքրքրությունը որոշակի ազատ գործողությունների չվերածվի, որոնց պատճառով երեխաները կարող են չափազանց վաղ սկսել, օրինակ, ձեռնաշարժությամբ զբաղվել:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է