• Latest news

Սննդակարգի ազդեցությունը դաշտանադադարից հետո կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի հարցում

19 հունիսի, 2022  09:42

Կանայք, որոնք դաշտանադադարից հետո առողջ, բուսական սնունդ են ընդունում նվազեցնում են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը, գրում է UPI լրատվականը`հղում անելով Փարիզ Սակլա համալսարանի կողմից արված նոր հետազոտությանը:

Երկու տասնամյակների ընթացքում ավելի քան 65000 կանանց հետեւելուց հետո գիտնականները պարզել են, որ կանանց մոտ, ովքեր առողջ, բուսական սնունդ են օգտագործում, միջինում 14 տոկոսով ցածր է կրծքագեղձի ցանկացած տեսակի քաղցկեղի զարգացման ռիսկը:

Այնուամենայնիվ, կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը նվազել է միայն այն կանանց մոտ, ում սննդակարգում զգալի քանակությամբ կա ձավարեղեն, մրգեր, բանջարեղեն, ընկույզներ, հատիկաընդեղեն, բուսական յուղեր, թեյ կամ սուրճ՝ նույնիսկ եթե դրանում երբեմն ընդգրկված են կարմիր միս եւ թռչնամիս:

Միջին տարիքի այն կանայք, որոնց սննդակարգում գերակշռում է շաքարի բարձր պարունակությամբ մրգահյութեր ունեցող բուսական սնունդը, մաքրված հացահատիկը, կարտոֆիլը եւ քաղցր ըմպելիքները կամ աղանդերը, կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու 20 տոկոսով ավելի հավանականություն ունեն:

Գիտնականները, հիմնվելով ուսումնասիրությունների վրա, կարծում են, որ կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազում է ի շնորհիվ բուսական, առողջ սնունդում առկա բջջանյութի`հակաբորբոքային եւ հակաօքսիդանտ ազդեցությունների շնորհիվ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել