• Latest news

Ինչու են ականջներն այրվում

26 հունիսի, 2022  09:44

Մազանոթներն ամենից հաճախ արձագանքում են մարմնի ֆիզիկական եւ մտավոր գրգռիչներին: Սթրեսի ֆոնին, եթե բակտերիալ կամ վիրուսային վարակներ են առաջանում, ծանր ֆիզիկական աշխատանքից հետո սիրտն ավելի ակտիվ կերպով է արյուն մղում անոթներով, մեծանում է նրա շրջանառությունը զարկերակներում եւ մազանոթներում, ինչը հանգեցնում է դեմքի եւ պարանոցի մաշկի կարմրությանը, ներառյալ ականջների շրջանում:

Արդյո՞ք սա վտանգավոր է եւ ինչպիսի՞ առողջական խնդիրներ է մատնանշում: Այս մասին doctorpiter.ru-ին տված հարցազրույցի ընթացքում խոսել է էնդոսկոպիստ, մեթոդական կաբինետի վարիչ Լիդիա Գոլուբենկոն։

Նա նշել է, որ կան դեպքեր, երբ ականջների կարմրությունը, որը ուղեկցվում է վառվելու զգացողությամբ, բժշկի ուշադրության է արժանի եւ մատնանշել է դրանք:

  • Դեմքի, ականջների եւ պարանոցի կարմրություն կարող է առաջանալ անոթների հետ կապված խնդիրների դեպքում, երբ արյան ճնշումը կտրուկ աճում է: Այս դեպքում պետք է ստուգել ոչ միայն սիրտը, այլեւ լյարդը, մակերիկամները եւ հենց երիկամները:
  • Ականջների կարմրությունը կարող է լինել վեգետատիվ դիսֆունկցիայի համախտանիշի հետեւանք: Այս դեպքում ծայրամասային նյարդային համակարգը չի կարողանում լիովին կարգավորել անոթային տոնուսը։ Բացի արյան հոսքի նոպաներից, ականջներում վառվելու զգացում է լինում, նկատվում է շնչահեղձություն, օդի պակաս, գլխապտույտ, սրտի բաբախում եւ գլխացավ: Այս փոփոխությունները ֆունկցիոնալ բնույթ ունեն, սրտի կամ արյան անոթների լուրջ վնասվածքներ չկան:
  • Աթերոսկլերոտիկ անոթային հիվանդությունը, որն ազդում է հյուսվածքներում արյան շրջանառության վրա, ականջների վառվելու եւս մեկ հնարավոր պատճառ է։ Այրոցն ու կարմրությունը հնարավոր է նաեւ ուղեկցվեն բարդություններով՝ ինֆարկտ, սրտային անբավարարության ձեւավորում։
  • Եթե ականջներն այրվում են եւ կարմիր են, վնասված կամ բորբոքված է մաշկը, կա ցավ եւ այտուց ապա արտաքին օտիտի նախանշաններ կան: Սրա բնույթը կարող է լինել վիրուսային, սնկային կամ բակտերիալ: Այս դեպքում ականջի խոռոչին զուգահեռ բորբոքվում է նաեւ ականջի ջրանցքը։
  • Այրման պատճառ կարող են լինել նաեւ լողավազանում լողալը, միջատների խայթոցները, հյուսվածքների վնասումը եւ ծակոտիներում թարախակալման առաջացումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել