• Latest news

Հայտնի են Պարկինսոնի հիվանդության հիմնական ախտանիշները

16 հուլիսի, 2022  17:36

Պարկինսոնի հիվանդությունը նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որն ախտահարում է նյարդային համակարգը, եւ ախտանիշները հաճախ դանդաղ են զարգանում՝ մի քանի տարիների ընթացքում:

Eat This, Not That!-ը զրուցել է նյարդաբան Արիֆ Դալվիի հետ, որը պատմել է այն, ինչ պետք է իմանալ Պարկինսոնի հիվանդության եւ այն ախտանիշների մասին, որոնց պետք է ուշադրություն դարձնել:

Բժիշկ Դալվիի խոսքով, ամենայն հավանականությամբ, կա Պարկինսոնի հիվանդության գենետիկ հակում: Սա չի նշանակում, որ այն ժառանգական է, սակայն որոշ գենետիկական առանձնահատկություններ կարող են հակված լինել Պարկինսոնի հիվանդությանը: Պարկինսոնի հիվանդության զարգացմանը նպաստում են շրջակա միջավայրի գործոնները, ներառյալ թունաքիմիկատների եւ այլ քիմիական նյութերի ազդեցությունը:

Նյարդաբանի խոսքով՝ Պարկինսոնի հիվանդության մասին ամենամեծ մոլորություններից է այն, որ բոլորը ցնցումներ են ունենում, սակայն հիվանդների մոտ 30 տոկոսի մոտ ոչ մի ցնցում չի դիտարկվում:

Դալվին բացատրել է, որ այս հիվանդությամբ տառապողները կարող են նաեւ ոչ շարժական ախտանիշներ ունենալ, այդ թվում՝ քնի հետ կապված դժվարություններ, տագնապայնություն, դեպրեսիա, հիշողության վատթարացում, ինչպես նաեւէ փորկապություն ու լուծ: «Պարկինսոնի հիվանդություն» ախտորոշելու  համար պացիենտները սովորաբար անցնում են գլխուղեղի ԿՏ կամ ՄՌՏ։

«Բժիշկները փնտրում են հանգիստ ցնցում՝ դա այն է, երբ հիվանդի ձեռքերը ծնկներին դրված ժամանակ են ցնցվում: Պարկինսոնի հիվանդությամբ պացիենտների մոտ 70 տոկոսն ունի այս նշանը»,- ասել է նյարդաբանը։

Նրա խոսքով, շարժումների դանդաղությունը, որն այլ կերպ կոչվում է բրադիկինեզիա, նույնպես Պարկինսոնի հիվանդության որոշիչ հատկանիշ է։

Նա նաեւ թվարկել է այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են մկանների կոշտությունը, հատկապես մարմնի մի կողմում, դժվարությամբ քայլելը եւ հավասարակշռության հետ կապված խնդիրներ:

Ըստ Պարկինսոնի հիմնադրամի, հիվանդության շարժական այլ նշանների թվում են՝

Ֆեստինացիան՝ կարճ, արագ քայլերը,

Քարանալը․ այնպիսի տպավորություն է, թե մարդը քարացել է տեղում, հատկապես քայլի սկզբում, շրջվելիս կամ դռների միջով անցնելիս։

Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մարդիկ կարող են նաեւ դեմքի արտահայտությունների փոփոխություններ զգալ: Հիվանդի դեմքի արտահայտությունը կարծես դիմակավորված է կամ ոչ այնքան նկատելի, նշում է նյարդաբանը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել