• Latest news

Վերջին 20 տարում առողջ երեխաների թիվը, որոնք նախընտրել են դիետա պահել, եռակի ավելացել է. հետազոտություն

20 հուլիսի, 2022  09:45

Վերջին երկու տասնամյակում առողջ երեխաների թիվը, որոնք նախընտրել են դիետա պահել, եռակի ավելացել է։ Այս մասին են վկայում Օքսֆորդի համալսարանի փորձագետների հետազոտության արդյունքները։

Փորձագետները հարցում են կատարել 34 000 երեխաների շրջանում՝ փորձելով պարզել, թե արդյոք նրանք պատրաստվում են քաշ գցել, պահպանել քաշը կամ քաշ հավաքել։

Քաշը նվազեցնելու փորձերը առողջ երեխաների շրջանում 5 տոկոսից (հետազոտությունն սկսվել է 1997թ.) հասել է 14 տոկոսի 2016թ.։

Ավելորդ քաշ ունեցող երեխաների թիվը, որոնք փորձել են նվազեցնել քաշը, ավելացել է չորս անգամ, իսկ ճարպակալմամբ դեռահասների բաժինը, որոնք փորձել են նիհարել, կրկնապատկվել է։

Տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր երրորդ երեխան տառապում է ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ։ Այս ցուցանիշներն ավելացել են միայն լոքդաունի ժամանակ։

Archives of Disease in Childhood ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ 2016թ. երեխաների ավելի քան մեկ քառորդը (26,5 տոկոս) փորձել է նիհարել։

Այս ցուցանիշը կազմել է 21,5 տոկոս 1998թ.։

Ընդհանուր առմամբ,  քաշը նվազեցնել ցանկացող երեխաների բաժինը ավելի մեծ է եղել ավագ տարիքի երեխաների համեմատ՝ 13-17 տարեկան յուրաքանչյուր երրորդ երեխա 8-12 տարեկան յուրաքանչյուր հինգերորդ երեխայի համեմատ։

Ավելորդ քաշ ունեցող երեխաների շրջանում քաշը նվազեցնել ցանկացողների թիվը վերջին երկու տասնամյակում ավելացել է չորս անգամ՝ 9-ից հասնելով 39 տոկոսի։

Ամենաքիչ աճը նկատվել է ճարպակալմամբ երեխաների խմբում, որտեղ այդ ցուցանիշը կրկնապատկվել է՝ 33-ից հասնելով 63 տոկոսի։

Նիհարել փորձող երեխաների բաժինը ավելի բարձր է եղել աղջիկների (60 տոկոս), քան տղաների շրջանում (40 տոկոս)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել