• Latest news

Կարելի է արդյոք փոքր երեխաների ներկայությամբ մերկ քայլել

12 սեպտեմբերի, 2014  22:37

Որոշ մարդկանց թվում է, թե երեխաների ներկայությամբ տանը մերկ կամ կիսամերկ քայլելը լավ միտք է, քանի որ երեխան պետք է սեռականության մասին տեղեկություններ տանը ստանա, այլ ոչ՝ դրսում: Առաջին հայացքից մոտեցումը բավականին տրամաբանական է թվում, բայց պարզվում է, որ սեքսոլոգները դրա հետ այնքան էլ համամիտ չեն:

Սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը կարծում է, որ երեխան չպետք է մերկ մարմին տեսնի, առավել եւս եթե խոսքը ծնողներին է վերաբերում:  

Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե երեխան մերկ մարմին տեսնի: Պարզվում է, երեխայի հոգեսեռական զարգացումը բավականին վաղ հասակում է սկսում, եւ նույնիսկ 2-3 տարեկան երեխային արդեն չափազանց հետաքրքիր են սեռական օրգաններն ու այն ամենը, ինչ դրանց հետ է կապված: Բնականաբար, ավելի մեծ տարիքի մարդկանց սեռական օրգանները նրան նույնպես կհետաքրքեն, ինչը երեխայի չափազանց վաղ հոգեսեռական զարգացմանը նպաստող անցանկալի մարմնական խթան կարող է հանդիսանալ:

Այսինքն, տարիքին չհամապատասխանող տեղեկություններ ստանալով, երեխան ինտելեկտի, գիտելիքների եւ գուցե ցանկությունների առումով կարող է չափազանց արագ՝ մարմնասեռական զարգացմանը եւ հորմոնների մակարդակին անհամապատասխան զարգանալ:

Սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանի համոզմամբ, ցանկալի է, որ երեխաները նույնիսկ պատահականորեն մերկ մարմին չտեսնեն: Եւ, իհարկե, տանը մերկ քայլելը սեռակրթության լավագույն տարբերակը չէ:

Այսինքն՝ ցանկալի է, որ երեխայի՝ սեռականության մասին գիտելիքները նրա տարիքին եւ մարմնասեռական զարգացմանը համապատասխան լինեն:

Իսկ թե ինչպես է կարելի պատմել երեխային այն մասին, թե որտեղից է նա հայտնվել, կարող եք կարդալ NEWS.am Medicine-ի այս հոդվածում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել